1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Ձերբակալել են Գարեգին Չուգասզյանին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ. Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա ՀՀԿ-ական որևէ թեկնածու չի լինելու ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Հայաստանը հավատարիմ է մնալու ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին․ Կարեն Կարապետյան Euronews -ը անդրադարձել է ապրիլի 24-ի խորհրդին և հայաստանյան վերջին իրադարձություններին. Տեսանյութ Ստամբուլում արգելել են ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման իրականացումը ԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին «Մարդկանց հոգիներում հաղթանակ է». ապրիլի 24-ը վերաիմաստավորվել է. Տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Ձերբակալել են Գարեգին Չուգասզյանին Մի հատ Նիկոլը մեզ սարքե կուռկուռի ձագ. Սեյրան Սարոյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ. Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել Սերժին ահագին հուշել ենք չի լսել, հույսով եմ Կարենը գոնե կլսի Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա ՀՀԿ-ական որևէ թեկնածու չի լինելու ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Հայաստանը հավատարիմ է մնալու ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին․ Կարեն Կարապետյան Euronews -ը անդրադարձել է ապրիլի 24-ի խորհրդին և հայաստանյան վերջին իրադարձություններին. Տեսանյութ Վարչապետ կարող է դառնալ միայն ժողովրդի թեկնածուն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վանկարկում է՝ քայլ արա, մերժիր Սերժին (տեսանյութ) Ստամբուլում արգելել են ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման իրականացումը ԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին Այն շատ թանկ գործընկեր Է մեզ համար. Կրեմլը հուսով Է, որ Հայաստանում կպահպանվի կայունությունը Սափրել գլուխը Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում. Երիտասարդ աղջիկը կատարեց խոստումը «Մարդկանց հոգիներում հաղթանակ է». ապրիլի 24-ը վերաիմաստավորվել է. Տեսանյութ Խե՜ղճ Հերմինե, խե՜ղճ Հրուշ, խե՜ղճ Շուշան, խե՜ղճ Մարքրիտ, խե՜ղճ Արփինե Թանկյանը պարզաբանել է՝ ինչու չի եկել Հայաստան․ Իսկապես շատ վատառողջ էի Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն. Հենրիխ Մխիթարյան Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սերժ Սարգսյանի լուսանկարը Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությունը Հրայր Թովմասյան․ Երկրում իշխանություն չի փոխվել (տեսանյութ) Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ. Ուղիղ միացում Ինչպե՞ս կանխվեց արյունահեղությունը Հայաստանում (բացառիկ մանրամասներ) Տորոնտոյում հայ վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել անցորդներին. Տեսանյութ, լուսանկար Սերժ Սարգսյանն անցյալ երկու նախագահների «աշիբկեքը» թույլ չտվեց, նա խելամիտ որոշում կայացրեց. Մանվել Գրիգորյան Հրանտ Մարգարյան. Մենք միշտ էլ բոլորի հետ պատրաստ ենք աշխատել (Տեսանյութ) Ամեն մարդ չէր կարող ունենալ նման խիզախություն. Շարմազանովը` Սարգսյանի մասին (Տեսանյութ) Արմեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանն այցելեցին Ծիծեռնակաբերդ (Տեսանյութ) Քիմ Քարդաշյան․ Սա Հայաստանի համար պատմական օր է Հայկական հեղափոխությոնը հիացմունք է առաչացրել ռուսների մոտ (Տեսանյութ) Լինել կուռ, համախմբված ու միասնական. սա՛ է մեր ժողովրդի առաջընթացի միակ ճանապարհը. Բակո Սահակյան Փաշինյան. Ժամը 15:00-ին Հանրապետության Հրապարակից քայլերթով գնում ենք դեպի Ծիծեռնակաբերդ (Տեսանյութ) Ինչպես էին «Սաքուլիկները» խանգարում եւ ծեծում ցուցարարներին (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալված հայերին բաց են թողել. Տեսանյութ Ռուսական առաջին ալիքն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին. Տեսանյութ ՀՀԿ-ն կարող է պառակտվել ՀՅԴ-ն՝ առկախված. Դաշնակցությունը կշարունակի՞ հավատարիմ մնալ ՀՀԿ-ի հետ երկարաժամկետ համագործակցությանը ՀՀԿ-ի ստորին էշելոնի ներկայացուցիչներն անցել են Փաշինյանի ճամբարը 57 միլիոն դրամի եկամուտ՝ Լևոն Մկրտչյանի «գրպանում» Իշխանությունը հասկացել էր, որ հայտնվել է պատային վիճակում Սամվել Ալեքսանյանը շտապ լքել է Հայաստանը Հաղթական հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է (ուղիղ միացում) «Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը». ԱՄՆ Պետքարտուղարություն Հայաշատ Գլենդել քաղաքում կազմակերպվել է ամենամյա մոմավառություն եվ հաղթանակի քայլարշավ (տեսանյութ) Լևոն Բարսեղյանն ազատ արձակվեց Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը ազատ են արձակվել Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը Սերժ Թանկյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրաժարականին Ինչը չհաջողվեց հայրերին, հաջողվեց նրանց որդիներին. քաղաքագետ Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 25- ին (Տեսանյութ) Հզոր ազգ. Զախարովան անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին Հանրապետության հրապարակի հաղթական հանրահավաքը (ուղիղ միացում) Վարչապետի լիազորություները կկատարի Կարեն Կարապետյանը Արմեն Սարգսյանի հրամանագրերով նախարարներ են նշանակվել Դու հաղթեցի՛ր Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի. Նիկոլ Փաշինյան Միխեիլ Սահակաշվիլին շնորհավորում է հայ ժողովրդին. Տեսանյութ Euronews. 'I was mistaken': Armenia prime minister to resign Ուղիղ. Երևան. Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյան Գագիկ Ծառուկյանը միանում է համաժողովրդական շարժմանը Լևոն Բարսեղյանը երկու ամսով կալանավորվեց Պեսկով. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են» ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց Ուղիղ միացում. Երևանն այս պահին. երթին միացել են զինվորներ և հոգևորականներ Քեզ հետ եմ իմ հայ ազգ. Հենրիխ Մխիթարյան Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան Ոստիկան Աշոտը կոչ արեց գործընկերներին միանալ ժողովրդին Փաշինյանի ծնողները Իջևանից գալիս են Երևան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ Այսօր Իջևան քաղաքում բողոքի բազմամարդ երթ է. Տեսանյութ. Լուսանկարներ Արթուր Բաղդասարյանը համընդգրկուն քաղաքական օրակարգ ձևավորելու կոչ է արել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի. ԱԱԾ Փոխվարչապետը դիմում է դատախազին՝ ետ կանչելու պատգամավորների կալանքի միջնորդությունը, և կհանդիպի Փաշինյանի հետ Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել թիվ 1 հիվանդանոցի անեսթեզիոլոգին
Հարցում

Վնասազերծել թշնամուն, պատժել ոճրագործությունը. Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հանուն մարդու իրավունքների և ազգային իղձերի պայքարի անհրաժեշտության:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Կրկին մենք ապրում ենք աննախադեպ պատմական շրջան, որի բացառիկությունը պայմանավորված է մեր ազգային անվտանգության հանդեպ ներքին թշնամու կողմից իրականացվող հայրենիքի հայաթափման ծրագրի լուրջ սպառնալիքով:

Նորանկախ Հայաստանի քառորդդարյա պատմական շրջանի ճգնաժամերը և չհաղթահարված խնդիրների ամբողջ մեղքը մենք թյուրիմացաբար բարդել ենք արտաքին ազդեցության գործոնների վրա` (թշնամական շրջափակում, Արցախի խնդիր, գերտերությունների ճնշում և այլն), որի հետևանքով հանդուրժել ենք մեր երկրում առկա ներքին խորը խնդիրները հանրային կառավարման ոլորտում (անարդար կարգեր, ոչ լեգիտիմ իշխանություն և աղքատ հանրություն):

Կարծում եմ` հազարամյակների պատմության ընթացքում հայ ազգի գրեթե հիմնական խավերը, եթե չառաջնորդվեին պարտավորությունների զարգացած համակարգով` արդարություն, քաղաքական լեգիտիմություն և բարեկեցության ապահովում հասկացություններով, որոնք մարդկային արժանապատվության, բարօրության և երջանկության հասնելու երաշխիքներից են, ապա չէինք կարող կենդանի մնալ որպես ազգ և հասնել մարդկության պատմության ժամանակաից շրջան:

Հինավուրց հայ ազգը անցնելով հազարամյակներ չուներ մարդու իրավունքերի ներկայիս հայեցակարգը, չուներ այնպիսի գործիքներ ինչպիսիք են ժամանակակից մարդու իրավունքների պաշտպանության համար միջազգային և ազգային իրավական նորմերը, սակայն որպես ազգային հասարակություն այն ավելի կարող էր և ունակ էր կազմակերպել հանրային կյանքը ստեղծելով նվազագույն, իսկ երբեմն առավելագույն բարեկեցիկ պայմաններ արժանապատիվ ապրելու և արարելու համար:

Իրավական քաղաքական սկզբունքները, որով ղեկավարվել է հայ ազգը, հիմնվել է համարձակ և արարող միտքի վրա, որը մշտապես պայքարել է ստրակամտության և հալածանքների դեմ:

Ազգային դավաճանության և քաղաքագիտության իմաստության գիտակցության բացակայության պատճառով մենք կորցրեցինք հայոց պետականությունը, որի հետ միասին կորցրեցինք պետության կառավարման արվեստը:

Արդի հայոց պետականությունում և նրանից դուրս ապրող հայոց սփյուռքում իրավաքաղաքական հայացքները մեր պետության, ազգային, հանրային իշխանության, օրենքների, մեր իրավունքների, արդարության և անարդարության, հարստության և աղքատության, բարու և չարի, հանցագործության և պատժի, մասնավոր սեփականության և այլ հարցերի վերաբերյալ մնացել են դուրս հայ ազգի հանրային կյանքի կազմակերպման օրակարգից:

Նորանկախ Հայաստանի հիմնադրման առաջին իսկ օրից մենք չկանխեցինք չարիքի առաջացումը և տարածումը: Ինչի հետևանքով ունեցանք քառորդ դարը բոլորած չարիքի իշխանություն: Չարիքի իշխանությունը չհանդիպեց ազգային համատարած դիմադրության, երբ թալանվում էին ազգային հարստություն հանդիսացող գործարանները և ընդերքը, երբ հանձնվում էր թշնամուն Շահումյանը, Գետաշենը և Արծվաշենը, Թալիշի և Լելե Թեփե բարձրունքները, երբ կասեցվում էր Արցախի ամբողջական ազատագրումը: Չարիքի իշխանության հանրորեն վտանգավոր բազմաթիվ արարքներ, ինչպիսիք են կաշառակերությունը, սպանությունները, գողությունը, վաշխառությունը, զրպարտությունը, կեղծիքը և դավաճանությունը գործելակերպ դարձան նոր անկախ Հայաստանի հանրային իշխանության կառավարման համար, դարձնելով նոր անկախ Հայաստանը` երկիր, որտեղ մարդիկ չունեն խոսքի ու համոզմունքների ազատություն և գտնվում են վախի ու կարիքի մեջ:

Մենք` հայերս, ունենալով մեր ուրույն քաղաքակրթությունը, քառորդդարյա անկախության ընթացքում չինտեգրվեցինք համաշխարհային քաղաքակրթական գործընթացներին, այլ մեկուսանալով համաշխարհային քաղաքակրթությունից, մաշեցինք մեր քաղաքակրթական ժառանգությունը (քանդեցինք Երևանը, ավերեցինք Թամանյանական դիմագիծը, բարձր արվեստը փոխարինեցինք կեղծ վաստակաշատությամբ, իրական մնայուն արժեքները զիջեցինք պահի թվացյալ նյութական արժույթին, միլիոնավոր ժողովրդին դարձրեցինք գաղթական և չքավոր):

Արդի համաշախարհային զարգացած քաղաքակրթությունը, որը առկա է առաջատար պետություններում, հիմնաված է մարդու իրավունքների հարգման և հանրային իշխանությունների տարանջատման, մեկը մյուսի զսպման ու հակակշռման քաղաքական ինստիտուտների վրա: Այս համակագն է, որ կարողացել է այդ պետություններում ապրող ազգերի համար ապահովել արժանապատիվ և բարեկեցիկ կյանք: Ժամանակակից աշխարհում այս համակարգից հրաժարումը նշանակում է երկրի անվտանգության խոցելիությանը նպաստում` ընդուպ մինչև պետության անկում:

Նոր անկախ Հայաստանի ողնաշարը ներքին թշնամուց առաջին հարվածը ստացավ 1994 թվականին, երբ փակվեց ՀՅԴ-ն: Այդ ժամանակվանից սկսեց կյանքի կոչվել ծրագիր` Հայաստանի մեկուսացումը քաղաքակրթությունից և հայկական սփյուռքից: Այդ պահից պաշտոնապես չթույլատրվեց մեր սփյուռքի հայրենակիցներին ունենալ քաղաքական մանդատ նոր անկախ Հայաստանում զբաղվելու քաղաքականությամբ (հիմնավորում էին, որ կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարեկրացի սփյուռքահայերից):

Ներքին թշնամին ամբողջությամբ սկսեց վերահսկել լրատվամիջոցների հեռարձակումները և տպագիր մամուլը:
Ներքին թշնամու կողմից այդ տարիներին քաղաքական հաշվեհարդարը մտավ բնականոն ընթացքի մեջ: Այլախոսությունը սկսվեց հետապնդվել:

1994 թվականին փակվեցին ՀՅԴ-ի թերթերը և «Ազատություն» ռադիոկայանը, 1995 թվականին «Գոլոս Արմենիի» թերթը: Եվ իհարկե այս ամենը ուղեկցվում էր բիրտ ուժի կիրառմամբ` ապօրինի ազատազրկումներով և մինչ օրս չբացահայտված սպանություններով:

1995 և 1996 թվականներին թշնամին հարձակում գործեց ընտրական իրավունքի վրա, որը ջախջախեց` ոչնչացրեց ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատությունը:

1996 թվականի կեղծված նախագահական ընտրություններից հետո ներքին թշնամին ամրագրեց հանրահայտ «կանոնը»` «եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու և չեն ընդունել»:

Այս կանոնը ստացավ լայն տարածում մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում` ձևավավորելով քրեա-օլիգարխիկ ապազգային ավտորիտար քաղաքական համակարգ, որի հեղինակները փափագում են շահագործել այն մինչև իրենց կյանքի ավարտը:

Այս կանոնի համահեղինակը և կյանքի կոչողներից մեկը` Սերժ Սարգսյանը, շարունակում է իրագործել ոճրագործ ծրագիրը, ցանկանալով հասցնել այն ավարտին` վերջնականապես հայաթափել Հայաստանը:

Մենք` հայերս, շարունակում ենք հանդուրժել այս ոճրագործներին, նրանց կողմից ստեղծված չարիքի իշխանությունը, որը Հայաստանից արտաքսեց 1,5 միլիոն մարդ: Թույլ չտվեց Հայաստանում ծնվեն միլիոնավոր հայ մանուկներ:

Միլիոնավոր մարդկանց հասցրեց աղքատության: Այս ամենի հետ մեկտեղ ծաղրելով աղքատությունը:
Քաղաքակիրթ աշխարհը այսօր տոնում է համամարդկային կանոնի` Մարդու իրավունքների համնընդհանուր հռչակագրի ընդունման օրը, որը ամրագրել է հետևյալը.

«Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում` ապահովելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով մասնակցելու իր երկրի կառավարմանը:

Յուրաքանչյուր ոք իր երկրում ունի պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք:

Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը: Այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական և չկեղծված ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, փակ քվեարկության և կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով» և այլն:

Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող ՀՀԿ-ն ու նրան դաշնակցող ՀՅԴ վերից վար ոտնահարել են Մարդու իրավունքների համնընդհանուր հռչակագիրը:

Այսօր մեր ազգի համար դեպի մեր ուրույն քաղաքակրթության վերադարձ տանող մի կարևոր տոն ևս է` Արցախի անկախության հանրաքվեն է: Այսօր մեր ազգային ազատագրական պայքարի բեկումնային օրերից է: Մենք համայն աշխարհին հայտարարել ենք, որ այլևս միայն ազատագրելու ենք մեր հայրենիքը, վերադառնալու ենք մեր հայրենի սուրբ հողը` նրանից այլևս չբաժանվելու պայմանով:

Հայ ազգի ըմբոստ զավակներ,

Օրհասական է և կարևոր չհանդուրժել բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների միջոցով մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը:

Համասփյուռ հայություն,

Հաշվի առնելով, որ Հայսատանում հիմնականում ի դեմս Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ՀՅԴ-ի գործում է հակամարդկային, ապազգային թշնամական ռեժիմ,

Հաշվի առնելով, որ ռեժիմը ցանկանում է առանց որևէ կաշկանդվածության ավարտին հասցնել ոճրագործ ծրագիրը` օրհասական է և պահանջված քո ինքնակազմակերպվումը և ինքնաազատագրվումը:

Գիտակցելով, որ միայն մեծ համահայկական ընդվզման միջոցով է հնարավոր հասնել մեր իրավունքների և ազատությունների ճանաչմանը և հարգմանը,

Գիտակցելով, որ այս պահին մեր հիմնական և ամենավտանգավոր թշնամին քառորդ դարը բոլորած չարիքի իշխանությունն է` ի դեմս նրա ակունքներում կանգնած և ներկայումս գործող Սերժ Սարգսյանի և նրան սպասարկող բորենի կառույցների:

Պարտավոր ենք,

Չհանդուրժել, ընդվզել և տապալել թշնամուն:

Պարտավոր ենք դուրս գալ փողոցներ` միաժամանակ իրականացնել համատարած ընդվզում Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում և Հայաստանից դուրս մեր սփյուռքի հայաշատ բնակավայրերում:

Առաջնորդվելով գիտակցված ընտրությամբ`
վնասազերծել թշնամուն, պատժել ոճրագործությունը և վերականգնել մեր իրավունքները»:

website by Sargssyan