Աշխարհում առաջին բիթքոինային միլիարդատիրոջ կանխատեսմամբ՝ բիթքոինը կփոխարինի ոսկուն
Ամերիկացի ներդրող, բիթքոինային միլիարդատեր Քեմերոն Ուինքլվոսը գնահատել է ներկայում փոխարժեքի ռեկորդներ սահմանող ամենատարածված թվային արժույթի հեռանկարները:
Նրա կարծիքով՝ բիթքոինը 20-ակի կթանկանա ու կմրցակցի ոսկու հետ:
«Կարծում ենք, որ բիթքոինը կփոխարինի ոսկուն: Եվ սա դեռ սկիզբն է: Մենք վստահաբար չենք հրաժարվի մեր ունեցած բիթքոիններից»,-Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Ուինքլվոսը:
Հայտնի է, որ 2013թ. Ուինքլվոսն ու նրա երկվորյակ եղբայրը ձեռք են բերել 11 մլն դոլարի բիթքոին, ինչից հետո թվային արժույթի գինը սրընթաց աճել է՝ եղբայրներին դարձնելով աշխարհում առաջին բիթքոինային միլիարդատերերը: Հայտնի է, որ նրանք այժմ ունեն 1.7 մլրդ դոլարի բիթքոին:
Հավելենք, որ անցած ուրբաթ բիթքոինի փոխարժեքը գրանցել է նոր ռեկորդ՝ գերազանցելով 16.000 դոլարի շեմը: