Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ,
հանրապետության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է:
Մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում
ժամանակավորապես երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման
աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից
խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն