Մալաթիայում տեղի ունեցած սպանության գործվ հետախուզվողը սպանվածի քեռորդին է
«Մեր տեղեկություններով՝ Մալաթիայում տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողը սպանված 38-ամյա Արշակ Գալստյանի քեռորդին է:
Նույն այդ տեղեկություններով՝ նրանք տարիներ շարունակ վատ հարաբերությունների մեջ են եղել, սպանության պատճառը 15 հազար ԱՄՆ դոլարի պարտքուպահանջն է: 38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 00:25-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով: Նրա մարմնի վրա հայտնաբերվել է 6 հրազենային վնասվածք, նույնքան պարկուճ հայտնաբերվել է նաև դեպքի վայրում:
Արշակ Գալստյանի ուղղությամբ հրազենային կրակոցներն արձակվել են մեկ այլ ավտոմեքենայի մեջ գտնվող անձի կողմից, մեքենան, մեր տեղեկություններով, նույնպես «Նիսան» մակնիշի է:
Երեկ որոշում է կայացվել սպանվածի բարեկամին՝ 31-ամյա բնակչին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը): Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: