2018 թ․ պետբյուջեի նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները (տեսանյութ)
Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ին կայացած նիստում ավարտվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկումը․ այն քվեարկության է դրվել դեկտեմբերի 8-ին:
Բյուջեին կողմ են քվեարկել իշխող կոալիցիայի անդամները՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: Այն ընդունվել է 64 կողմ, 35 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։