Ucom ցանցը չի գործում
Մոտ մեկ ժամ կլինի, ինչ Սcom ցանցը չի գործում։ Ընկերությունից հայտնում են, այս պահին շարժական ցանցի աշխատանքում առկա են տեխնիկական խնդիրներ, ինչի պատճառով շարժական կապի ծառայությունները մասամբ անհասանելի են:
«Մեր տեխնիկական անձնակազմն աշխատում է այդ տեխնիկական խնդիրների հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»,- տեղեկացնում է ընկերությունը։