Էդվարդ Նալբանդյանը՝ Թրամփի Երուսաղեմ պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչու որոշումամ մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ընդունելու հարցին։
«Երուսաղեմի կարգավիճակը կարող է լուծվել բանակցությունների միջոցով` Իսրայել-Պաղեստին հակամարտության համատեքստում՝ կողմերին ընդունելի լուծմամբ», - նշել է Նալբանդյանը Twitter-ի իր պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ երեկ արդեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք: Նա նաև հանձնարարել է ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ:
Zham.am