Վենդետա՞. Փոխմարզպետի որդու սպանությունից մեկ տարի անց Նորատուսում լարվածությունը դեռ պահպանվում է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից մոտ մեկ տարի անց Նորատուս գյուղում դեռ լարվածու¬թյունը պահպանվում է: Նրա սպանության մեջ մեղադրվում է 20-ամյա Մեխակ Հարությունյանը:
Օրերս Նորատուսում հրկիզել են Հարությունյանի բարեկամին պատկանող բեռնատար մեքենան: Սպանված Հայկ Հակոբյանը նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանների մորեղբոր որդին է, և վենդե-տայի վարկածը չի բացառվում: Արա Բանդուրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ առնչություն ունեն Նորատուսում սպանությունից հետո տեղի ունեցող դեպքերի հետ: «Մենք ընդհանրապես կապ չունենք նման խուժան բաների հետ, անողներին էլ չենք ողջունում»,- այսպես պատասխանեց Արա Բանդուրյանը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: