Վիգեն Սարգսյանը պաշտոնանկ կանի՞ Յուրի Խաչատուրովի որդուն
Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը երեկ պաշտոնապես հաստատվեց Սերժ Սարգսյանի հրամանագրով և Վիգեն Սարգսյանի ելույթով, համաձայն որի` նախարարն ասել է. « Հայկազ Բաղմանյանը իմ հորդորով աշխատանքի ազատման զեկուցագիր է գրել»:
Այդ իմաստով տպավորություն է ստեղծվում, որ Պնախարարը փորձում է կոռուպցիան արմատախիլ անել իր ենթակայության տակ գտնվող համակարգից, սակայն հասկանալի է , որ կոռուպցիայի վերացումը միայն Բաղմանյանի պաշտոնանկությունով չի կարող սահմանափակվել:
Այս գործընթացը պետք է շարունակական բնույթ կրի, և որպես տրամաբանական շարունակություն, կոռուպցիոն սկանդալների կիզակետում հայտնված պաշտոնյա, գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, նույնպես պետք է ազատվի պաշտոնից, քանի որ ոչ պակաս կոռումպացված պաշտոնյա է, և նրա անունը կապվում է մի շարք քրեական գործերի հետ: Մամուլի բազմաթիվ հրապարակումները վկայում են այն մասին, որ Գրիգորի Խաչատուրովը բազմաթիվ անօրինականություններ թույլ տված անձանց ամուր թիկունք էր հանդիսանում:
Մանրամասները՝ Politik.am-ում: