Պուտինը առաջադրվելու է 2018 թ․ նախագահական ընտրություններին (տեսանյութ)
ԳԱԶ ավտոգործարանի աշխատողների և վետերանների հետ հանդիպմանը Վալդիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ առաջադրվելու է 2018 թվականի նախագահական ընտրություններին:
«Իսկապես, այս մասին հայտարարելու ավելի լավ վայր և ավելի հարմար առիթ հավանաբար չկա: Շնորհակալություն աջակցության համար: Ես թեկնածությունս կառաջադրեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար»,-պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Պուտինը:
Zham.am