Սաակաշվիլիի աջակիցները սպառնացել են գնալ գլխավոր դատախազի տուն՝ իրենց վրանային ճամբարի վրա նոր հարձակման դեպքում (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները սպառնացել են գնալ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի տուն, եթե ուժայինները կրկին փորձեն հարձակվել վրանային ճամբարի վրա: Այդ մասին հայտարարել է Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ պատգամավոր Յուրի Դերևյանկոն:
Այսօր առավոտյան իրավապահները Սաակաշվիլիին գտնելու համար այցելել են վրանային ճամբար, սակայն նրա աջակիցները դիմադրություն են ցույց տվել, և բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարների խոսքերով՝ վնասվածք է ստացել ութ ակտիվիստ:
Համացանցում հայտնվել է բախումների տեսանյութը:
Zham.am