Հայկազ Բաղմանյանի որակը չի համապատասխանել խաղի նոր կանոններին. Վահրամ Բաղդասարյան
Յուրաքանչյուր նախարար ունի իր խաղի կանոնները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի հնաբնակ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը:
Նշենք, որ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը նախարար Վիգեն Սարգսյանը պայմանավորել է աշխատանքային թերացումներով: Բաղմանյանի թերացումների եւ ահռելի ունեցվածքի աղբյուրների մասին լրատվամիջոցները բազմիցս են անդրադարձել, սակայն ՊՆ ղեկավարությունը այն անտեսել է:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը նշեց, թե Բաղմանյանի ուժերը համապատասխան տեղերում կօգտագործեն, իսկ տեղի ունեցող գործընթացները որակի սերնդափոխության հանատեքստում են:
Մանրամասները՝ NEWS.am-ում: