Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին (Տեսանյութ)
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հերքում է մամուլի լուրերը, թե ինքը քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո դադարեցրել է բարեգործական ծրագրերը, օրինակ՝ բարեգործական երթուղին:
«Հիմա կարող եք գնալ ու տեսել՝ աշխատո՞ւմ է տրանսպորտը, թե՝ ոչ: Սուտ են տեղեկությունները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Արգամ Աբրահամյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ում է շահեկան նման տեղեկություններ տարածելը։
«Ինչ մենք արել ենք, ինչ նախագծեր, որ սկսել եմ, բարեգործական ծրագրեր, որ արել ենք, հիմա էլ շարունակվում են և որևէ բանի հետ կապ չունեն»,- շարունակեց Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է հոր՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կրկին քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը, Արգամ Աբրահամյանը նշեց, թե ինքն այդ հարցին պատասխանել չի կարող:
Փոխարենը շեշտեց, որ Հովիկ Աբրահամյանը ներկայումս զբաղվելու շատ բան ունի։
«Ինքը շատ զբաղմունքներ ունի ու զբաղվում է»,-եզրափակեց Արգամ Աբրահամյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Zham.am