Ընդունվել է զինծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց պատասխանատվությունից ազատելու նախագիծը
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ին գումարած նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թ. դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարել 200 հազ. դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 մլն 600 հազ. դրամ), ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:
Նախագիծն ընդունվեց 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերությամբ:
Zham.am