Մովսես Հակոբյանը վաղուց էր ուզում ազատվել Հայկազ Բաղմանյանից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունների մեջ «թերանալու» պատճառով, բայց չասաց, թե ինչում է թերացել:
Մեզ հաջողվեց պարզել, որ Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, վերջին կաթիլը լրացրել է զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունի հետևանքով զոհված 3 զինծառայողի մահը, չնայած Բաղմանյանին առնչվող այլ, այդ թվում և կոռուպցիոն խնդիրներ կային:
ՊՆ-ում կարծում են, որ Բաղմանյանի պաշտոնը կվերացվի՝ ԳՇ պետն ուներ 3 տեղակալ, կմնան երկուսը»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում