Վլադիմիր Գասպարյանը նոր ոստիկանապետեր է նշանակել
Դեկտեմբերի 5-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ, Ոստիկանության մայոր Կարապետ Մանուկյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Պավլիկ Օրդյանը՝ ազատվելով Ոստիկանութան Դավիթաշենի բաժանմունքի պետի պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության մայոր Վարդան Խաչատրյանը նշանակվել է Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ով մինչ այդ աշխատում էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում: