Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը
5
Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ

Բրյուսելն իրենց պատմածի «տնազը» դուրս եկավ. աշխարհաքաղաքական որևէ բևեռ «նիսյայի» դիմաց «նաղդով» չի ուզում վճարել. քաղաքագետ

«Բարձր մակարդակի պաշտոնյաները մեսիջներ են ստացել ՀՀ իշխանություններից, որ պատրաստ են խորացնել հարաբերություններն Արևմուտքի, մասնավորապես՝ Եվրամիության հետ: Իսկ Հայաստանի գործոնն Արևուտքին այժմ հետաքրքրում է զուտ այն տեսակետից, թե որքանով են իշխանությունները պատրաստ գործողությունների, որոնք Հայաստանից ու տարածաշրջանից դուրս կմղեն ռուսներին»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հանդեպ Արևմուտքի գերակտիվության վերջին դրսևորումներին՝ նշեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:
Նա նկատեց, որ թեև Արցախը ՀՀ իշխանությունների կողմից հանձնվել է Ադրբեջանին, բայց չի ստացվել այնտեղից հեռացնել ռուսական գործոնը (ռուս խաղաղապահները շարունակում են ծառայել), այժմ փորձում են կեղծ քաջալերումով, խոստումներով՝ Հայաստանից ստանալ կոնկրետ գործողություններ:
«Եկել է մի պահ, երբ Արևմուտքը ՀՀ իշխանություններին շատ հստակ ասում է՝ հայտարարությունների, տարատեսակ մանիպուլյացիաների ու աշխարհաքաղաքական սակարկությունների ժամանակն ավարտվել է: Արևմուտքը կոնկրետ գործողությունների դիմաց, օրինակ, ՀԱՊԿ-ից՝ Հայաստանի դուրս գալու դիմաց, կարող է ինչ-որ գումարներ տալ, բայց զուտ հայտարարությունների մակարդակով արվածի համար ՀՀ իշխանությունները ստանալու են այնքան, ինչքան ստացան Բրյուսելում, ընդ որում՝ խոստման տեսքով՝ 4 տարվա համար 270 մլն եվրո՝ ԵՄ-ից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից»,- պարզաբանեց վերլուծաբանը՝ շեշտելով, Արևմուտքը շատ կոնկրետ գործողություններ է ակնկալում ՀՀ իշխանություններից:
Արձագանքելով հարցին՝ կլինե՞ն արդյոք այդ գործողությունները, կարդարանա՞ն արևմտյան ակնկալիքները, մասնագետը դրանք պայմանավորեց Հայաստանին առնչվող արտաքին գործոններով, մասնավորապես՝ Իրանից, Ռուսաստանից եկող ռեակցիաներով:
«Օրինակ, մի բան է, երբ ՀՀ ղեկավարը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ում դե ֆակտո սառեցված է ՀՀ մասնակցությունը, ինչը ենթադրում է ՌԴ-ի կողմից մի ռեակցիա (հայտարարությունների, նախազգուշացումների մակարդակով), այլ բան՝ երբ ՀՀ-ն հայտարարի, որ դե յուրե էլ է դուրս գալից ՀԱՊԿ-ից, այդ պարագայում` հնարավոր է, որ գետնի վրա այլ գործողություններ լինեն: ՀՀ իշխանությունների գործողությունների ալգորիթմը հենց այս գործոններից է կախված»,- մանրամասնեց նա:

Ընդհանուր առմամբ, Վիգեն Հակոբյանը բրյուսելյան հանդիպումը որակեց տապալված՝ նկատի ունենալով հենց իշխանությունների ձեռամբ ձևավորված գերսպասումները:

«Դեռևս 3 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ապրիլին պատմության մեջ չտեսնված ինչ-որ բան է լինելու Բրյուսելում: Այդ սպասումն իրենք ձևավորել, իրենք են դրա վրա քարոզչություն իրականացրել, սպասումներ առաջացրել արևմտամետ հանրության շրջանում, իրենց ձեռքի տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով իրենք են սպասվող միլիարդի մասին գրելԻսկ արդյունքում, քանի որ դա, ըստ էության, իրենց ասածի տնազը դուրս եկավ, այժմ ասում են, որ իրենք մեծ սպասումներ չեն ունեցել»,- շեշտեց քաղտեխնոլոգը՝ արձագանքելով նաև իշխանական մի քանի գործիչների կողմից գերսպասումներ ձևավորելու գործում իրենց առնչությունը հերքելու փորձերին:

Ըստ նրա՝ հավաքական Արևմուտքի պահվածքն ընկալելի է:
«Արևմուտքը չի հավատում Նիկոլ Փաշինյանի խոսքերին: Առհասարակ, թե՛ Արևմուտքը, թե Հյուսիսը, թե՛ մյուս բևեռները գիտեն Նիկոլ Փաշինյանի խոսքի արժեքը. որևէ մեկը «նիսյայի» դիմաց «նաղդով» չի ուզում վճարել: 
Նույն Արևմուտքն այս իշխանության հետ նույնիսկ միջնաժամկետ ծրագիր չունի անցնելու. լավագույն դեպքում կարճաժամկետն է, որովհետև իրենց կարծիքով՝ այս իշխանության լեգիտիմությունն ու ներքին ամրությունը թույլ չեն տալիս հույս ունենալ, որ նրանք երկար են իշխանավարելու։ Ավելին՝ այս իշխանության «լեգիտիմությունը» թույլ է տալիս ենթադրել, որ չի բացառվում՝ հաջորդ իշխանությունն այս իշխանության ստորագրած փաստաղթերը դենոնսացնելու է»,- ամփոփեց վերլուծաբանը՝ հենց դրանով պայմանավորելով նաև Բրյուսելի կողմից 4 տարվա կտրվածքով գումարների խոստումը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan