Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը
5
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Պատերազմ Արցախում
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ

Ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ գլխավոր քպականը մտավարժանքներ է անում՝ Հայաստանի «իրական» ու «պատմական» տարբերակներով, նրա կրկնակ-գաղափարակիցները նետվել են հանրային հարթակներ ու, միմյանց հերթ չտալով, արտասանում են, թե՝ «սուտ է, մենք գյուղեր չենք տալիս Ադրբեջանին...»: Ասածները հայտնի են, իբր, իրենք ցանկանում են ոչ թե Ոսկեպար, Բաղանիս կամ մյուս գյուղերը հանձնել Ադրբեջանին, այլ... այդ բնակավայրերին մերձակա տարածքները, որոնք, ըստ փաշինյանականների՝ «նրանցն է եղել», այսինքն՝ թշնամուն է պատկանել:

Ի լրումն, հայտարարում են, որ դրանք ամայի, անբնակ տարածքներ են, ավերակներ են, այնտեղ ռեստորան-բաղնիք-զուգարան չկա, ու, ընդհանրապես, ինչ-որ կարկառուն քպական էլ... այդ տարածքներում թունավոր օձ է տեսել: Իբր՝ «մեզ պե՞տք է տարածք, որտեղ թունավոր օձեր կան», որտեղ բաղնիք-զուգարան, կախիչ-ցնցուղ չկա...»: Դե, բառացի չեն ասում, բայց այն, ինչ ասում են քպական քարոզիչները, այդ շրջածիրում է: Ահավասիկ, նախօրեին էլ մի կարկառուն քպական նույն ձայնապնակն էր զլել՝ մի փոքր այլ հնչերանգով: Ասում է, թե՝ իրենց հանիրավի են մեղադրում հայկական գյուղերը Ադրբեջանին հանձնելու մտադրություն ունենալու (մտադրությունը ո՞րն է, եթե հենց այդ են ուզում անել) մեջ, բայց դա մանիպուլ յացիա է, որովհետև այդ գյուղերը չեն հանձնելու:

Առիթ եղել է Փաշինյանի ավերիչ մտադրություններին ու ցանկություններին անդրադառնալու, բայց թերևս կարիք կա ավելի հանգամանորեն կանգ առնել Հայաստանի ու հայության շահերին հակասող այդ «նախագծի» վրա: Նախագիծ, որը պայմանականորեն կարելի է բնորոշել որպես՝ «Հայաստանը տանք թշնամուն, հանգիստ ապրենք»: Տնաքանդություն, էլի: Ճիշտ այնպես, ինչպես նույն ՔՊ-ն քարոզում էր, թե՝ Արցախը տանք թուրքին, որ հանգիստ ապրենք: Ի՞նչ է նշանակում՝ «գյուղերը չենք տալիս»: Նախ՝ նույնիսկ դպրոցականի մակարդակ, անգամ՝ աշխարհագրությունից ոչ այնքան լավ դպրոցականի մակարդակ ունեցողը, նայելով քարտեզին, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը և ինչ է կատարվելու Փաշինյանի նախանշած տարածքները թշնամուն նվիրելու հետևանքով:

Առաջինը՝ մեր բանակի դիրքերը Փաշինյանի ու նրա կուսակիցների կողմից թշնամուն հանձնելու հետևանքով թշնամին առաջ է շարժվելու և դիրքավորվելու է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերի անմիջական մերձակայքում: Դրա հետևանքով Ոսկեպարը գրեթե ամբողջովին, իսկ Կիրանցն ու Բաղանիսը երեք կողմից հայտնվելու են թշնամական շրջապատման մեջ: Հարցն այն չէ միայն, որ թշնամին բացարձակ վերահսկողության տակ կվերցնի հայկական բնակավայրերը, կկարողանա անարգել գնդակահարել բնակիչներին, երեխաներին, կանանց, ծերերին, բոլորին: Ու կգնդակահարեն, չկասկածեք: Այդ Փաշինյանի համար է Ալիևը կիրթ ու կառուցողական:

Հայ մարդկանց համար թե՛ Ալիևի ռեժիմը, թե՛ Էրդողանի հանցագործ պետությունը ոխերիմ թշնամի են, որոնց ցանկությունն ու նպատակը Հայաստանի ոչնչացումն է, հայության բնաջնջումը: Այսինքն, խոսքն այն մասին չէ, որ, փաշինյանական ընկալմամբ, ինչ-որ «անպետք տարածք» (կարծես պետություններն առհասարակ «անպետք տարածքներ» կարող են ունենալ) պարզապես հանձնվում է թշնամուն ու՝ վերջ: Ո՛չ, հարցն այն է, որ այդպիսով թշնամական բացարձակ վերահսկողության տակ են անցնում միանգամից մի ամբողջ շարք հայկական բնակավայրեր, Հայաստանի Տավուշի մարզի մի զգալի հատված:

Ըստ էության, Նոյեմբերյանի շրջանը գրեթե կտրվում է Տավուշի մարզից ու Հայաստանի Հանրապետությունից: Ավելին, նշված տարածքում վերահսկողություն հաստատելուց հետո թշնամին լիարժեք հնարավորություն է ստանում ծավալվել դեպի Լոռու մարզ, դեպի հյուսիս, դեպի հարավ, դեպի՝ ուր խելքը փչի: Չհաշված արդեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները, երկաթուղին, հիմնական գազատարը: Տվյալ անդրադարձում հատուկ ուշադրություն կցանկանայինք հրավիրել այն հանգամանքին, որ նման պայմաններում Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի ու նաև մերձակա այլ բնակավայրերի դատարկել-հայաթափելն ընդամենը «տեխնիկայի հարց» է, բավականին կարճ ժամանակի խնդիր:

Քանի՞ օր, քանի՞ շաբաթ, քանի՞ ամիս ոսկեպարցիները կամ բաղանիսցիները կդիմանան թշնամական ուղիղ նշանառության կրակահերթերի տակ: Ո՞վ կցանկանա ապրել մի վայրում, որտեղ իրեն թուրքի ասկյարը, զուտ իր հաճույքի համար, ցանկացած պահի կարող է պարզապես գնդակահարել: Կարող է սպանել իր կնոջը, երեխային, ծեր մորը կամ հորը: Ու ի՞նչ է այդ դեպքում հայտարարելու Փաշինյանը, կամ դա ո՞ւմ է արդեն հետաքրքիր լինելու: Իրենք իրենց համար ապահով, հազարավոր թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված՝ Երևանում են լինելու, իսկ թշնամու նշանառության տակ մնալու են անպաշտպան, դավաճանված ոսկեպարցիները, բաղանիսցիները, հայ մարդիկ: Հասկանալի է, որ կարճ ժամանակ անց գյուղերը կդատարկվեն: Եվ գյուղերի տարածքներն էլ կանցնեն թշնամու տիրապետության տակ: Էհ, չստացվե՞ց, որ Փաշինյանը ամենաուղիղ ձևով նպատակադրվել է թշնամուն հանձնել հենց Ոսկեպարը, հենց Կիրանցը, հենց Բաղանիսը: Ո՞ւմ հասկանալի չէ սա: Ի վերջո, սա բարդ մաթեմատիկա չէ, անգամ հանրահաշիվ չէ, սա տարրական թվաբանություն է: Եվ այստեղ ծագում է մյուս հարցը՝ ո՞ւմ են ուզում հիմարի տեղ դրած լինել հոգովսրտով քպականները...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan