Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ միտինգներ կազմակերպելու համար Սահակաշվիլին Յանուկովիչի փողերն էր օգտագործում
«Նոր ուժերի շարժման» առաջնորդ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փողերն Էր օգտագործում Ուկրաինայում հանրահավաքներ կազմակերպելու համար իշխանությունը զավթելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 5-ին Կիևում կայացած բրիֆինգի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:
«Մենք բացահայտել ենք մի շարք քաղաքական գործիչների, առաջին հերթին Սահակաշվիլիի համագործակցությունը Յանուկովիչի հանցախմբի անդամների, նախևառաջ Սերգեյ Կուրչենկոյի հետ: Նրանց փողերով Միխեիլ Սահակաշվիլին ու նրա մերձավորները ֆինանսավորում Էին իրենց կողմից կազմակերպվող բողոքի ակցիաները, որոնց նպատակը իշխանության զավթումն Էր Ուկրաինայում»,-ասաց Լուցենկոն:
Ըստ նրա՝ մասնավորապես, 0,5 մլն դոլար հանձնվել Էր Սահակաշվիլիի վստահված անձին՝ Սևերիոն Դանգաձեին: Լուցենկոն հավելել Է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը միջնորդելու Է Սահակաշվիլիին շուրջօրյա տնային կալանքի ենթարկելու մասին:
«Դատարանի վաղվա նիստում մենք Միխեիլ Սահակաշվիլիին առաջադրելու ենք 256-րդ հոդվածը՝ «Օժանդակություն հանցավոր կազմակերպության մասնակիցներին և նրանց գործունեության թաքուցում», որը մեզ թույլ Է տալիս միջնորդել շուրջօրյա տնային կալանքի մասին»,-հայտարարեց դատախազը:
Zham.am