Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3
ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ)

Մենք ընտրում ենք համախմբվելու, անվտանգային խնդիրները Ռուսաստանի հետ համատեղ լուծելու ռեալ ճանապարհը

Հայաստանն աշխարհի բացառիկ երկրներից է, որտեղ հաջողվեց 80 տոկոսից ավելի պրոռուսական կողմնորոշում ունեցող բնակչության զգալի հատվածի տրամադրվածությունն ընդամենը հինգ տարվա ընթացքում տրամագծորեն բեկել, ազգային գաղափարախոսությունը վերացնել, ներշնչել, որ կարող ենք առանց բանակի, անվտանգային համակարգի, ազգային շահերի ու գաղափարախոսության, ռազմավարական դաշնակցի, այսպես ասած, ուտել-խմելով, թվացյալ խաղաղության օրակարգով ապրել ու բարգավաճել այս բարդ տարածաշրջանում` ընդ որում սեփական ազգի ցեղասպան Թուրքիայի հովանու ներքո, առանց որևէ մեղանչման զիջում ստանալու:

Սա Ռուսաստանի հետ խորքային հակասության մեջ գտնվող հավաքական Արևմուտքի կողմից տրված մաստեր կլաս էր, որին Հայաստանի նախկին իշխանությունները, այդ թվում անվտանգության մարմինները և հենց Ռուսաստանը Հայաստանում գործող իր ներկայացուցչությամբ պարզապես չկարողացան հակազդել, դիմակայել:

Հակառուսականության այս գործընթացը բուռն ընթացքում է: Այն տրամաբանական ավարտին կհասցվի, երբ ռուսները վերջնականապես դուրս կմղվեն տարածաշրջանից, Հայաստանն էլ սկզբում դե ֆակտո, այնուհետ դե յուրե կդրվի Թուրքիայի իրավասության ներքո:

Կիրառվում է պարզ բանաձև` ներսում հետապնդվում-ջարդվում են բոլոր ազգային և Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ձգտող ուժերը, դրսում վարկաբեկվում են ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, սառեցվում են կոնտակտները, անվտանգային կապերը` դրանով իսկ հակառակորդի առջև բացելով մեր դռները, հլու ենթարկեցնելով պարտադրվող կապիտուլյացիայի:

Զավեշտն այն է, որ Ռուսաստանին դուրս մղելով հանդերձ` հավաքական Արևմուտքն անվտանգության որևէ երաշխիք մեզ չի տրամադրում: Առևտրի պարզ կանոններով նույնիսկ չեն ասում, թե դրա դիմաց ինչ կտան մեզ` կփրկվենք արդյոք բռնի կամ փափուկ ուժի գործադրմամբ նվաճումից, կլինենք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ուղիղ հովանու ներքո:

Վիճակն իսկապես օրհասական է, նաև` պատմական, ու ընդամենն ունենք ընտրության երեք ճանապարհ`

1. համակերպվել իրողության հետ, դադարել վարվող քաղաքականությանը հակադրվելուց, ազգային շահերի անտեսմամբ ընդունել փաստացի կապիտուլյացիա և ադրբեջանաթուրքական պարտադրանքի ներքո մարիոնետ իշխանությամբ շարունակել ապրել երկրում, մինչ վերջնականապես կկորցնենք պետականությունը, կձուլվենք Թուրանին,

2. հուսալքվել, հեռանալ Հայաստանից` կիսելով Սփյուռքում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցների ճակատագիրը,

3. համախմբվել ու կրկին համախմվել ազգային բոլոր ուժերով` մոռանալով նախկին ու ներկա կեղծ օրակարգը, անհեթեթ տարաձայնությունները: Ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում ուժեղացնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեկտեղված լուծել անվտանգային խնդիրները, ապահովել մեր երկրների շահերն ու ապագան:

Մենք ընտրում ենք երրորդ ճանապարհը: Այս իրավիճակում սա է ռեալ օրակարգը: Հետևաբար չենք երերալու, հասնելու ենք դրան:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan