Ձյան առատ տեղումների պատճառով «Շերեմետևո» օդանավակայանից 60 չվերթ է չեղարկել
Ձյան առատ տեղումների պատճառով «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից 60 չվերթ է չեղարկել, ևս 35 չվերթ հետաձգվել է: Այս մասին հաղորդում է «Vesti.ru»-ն: Չեղարկված չվերթների թվում կա նաև դեպի Երևան չվերթը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարվել է վտանգ ավորության դեղին աստիճան:
Նշենք, որ առատ տեղումների պատճառով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նաև 8-բալանոց խցաններ են առաջացել:
Zham.am