Մոտ 3000 մարդ է մասնակցում ակցիային` պահանջելով Պորոշենկոյի իմպիչմենտը. Տեսանյութ
Մոտ 3000 մարդ է հավաքվել Կիևի կենտրոնում Միխեիլ Սահակաշվիլիի կազմակերպած բողոքի ակցիային: Հաղորդում են ԶԼՄ-ները:
Կիևի ոստիկանությունը հայտարարել է, որ ակցիայի ժամանակ կոշտ խախտումներ չեն գրանցվել:
Նշվում է, որ ցուցարարներն անցել են Տարաս Շևչենկոյի այգուց դեպի Ուկրաինայի ռադայի կողմը` պահանջելով նախագահ Պորոշենկոյի իմպիչմենտը` «Долой барыг», «Импичмент» լոզունգներով:
Zham.am