Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)

Հայ ժողովուրդը պետք է թույլ չտա Հայաստանի ուկրաինացում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթն ԱԺ-ում․

Սիրելի՛ ժողովուրդ,

Նիկոլ Փաշինյանը խաբել ու խաբում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Սկսած արագաչափերից մինչև մայրաքաղաքային տրանսպորտի գնի թանկացում, գազի գնից մինչև խաղաղության ապահովում նա ասել ու արել է հակառակը: Հայաստանում կյանքը թանկացել է, մարդու կյանքը՝ էժանացել:

Փաշինյանը խաբեց ու եկավ իշխանության: Ասաց՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Հիմա էլ ասում է՝ կա՛մ ես Հայաստանում կլինեմ իշխանություն, կա՛մ Հայաստանը չի լինի:

Նա Հայաստանը դարձրել է առևտրի առարկա: Մինչ այդ Արցախն էր հանել վաճառքի: Ու վաճառեց: Խոստացավ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացում, հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, բայց Արցախը հանձնեց Ադրբեջանին, արցախցիներին էլ դարձրեց փախստական:

Ինչ մնում է Հայաստանին, ապա հիմա այն դրված է Ռուսաստան-Արևմուտք, Իրան-Արևմուտք հակամարտության զոհասեղանին:

Փաշինյանը խաբում է, թե, իբր, խաղաղության խաչմերուկ է դարձնում Հայաստանը: Դրա գինը նա նշանակել էր Արցախը: Ասում էր՝ մինչև Արցախը չհանձնենք Ադրբեջանին, Հայաստանը խաղաղ չի կարող ապրել:

Այժմ խաղաղության գին է նշանակված Ադրբեջանի մյուս պահանջների բավարարումը՝ Տավուշի գյուղերը, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի տարածքների կտրատումը: Նաև՝ Ալիևին հաճո սահմանադրության ընդունումը։

Փաշինյանի քարոզչաթիմը խաբում է, թե, իբր, մեր անվտանգության երաշխավորը կարող են դառնալ Արևմուտքը և ՆԱՏՕ–ն։ Բայց դրա համար պետք է թշնամանալ Ռուսաստանի ու Իրանի հետ:

Թե ինչպես է ՆԱՏՕ-ն խաղաղություն ու անվտանգություն ապահովում և որքանով է պատրաստ թուրքական կամ ադրբեջանական ագրեսիայի դեմն առնել, տեսել ենք Հյուսիսային Կիպրոսում, Սիրիայում, Ուկրաինայում: Դրանից առաջ տեսել էինք նաև Վրաստանում:

Փաշինյանի արևմտամետությունն իրականում թուրքամետություն է: Արևմուտքը չի էլ թաքցնում, որ իր խնդիրը ոչ թե Հայաստանին պաշտպանելն է, այլ Հայաստանի հաշվին Ռուսաստանին վնասելը, Իրանի դեմ պլացդարմ սարքելը։ Փաշինյանը պատրաստ է մինչև վերջին հայը պայքարել ու զոհաբերել Հայաստանը՝ աշխարհաքաղաքական խաղերում: Նա դրա անունը դրել է «ինքնիշխանություն» և աճուրդի հանել նույն այդ ինքնիշխանությունը՝ հանուն սեփական կաշվի փրկության:

Հայաստանյան այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հայտարարությունը՝ Փաշինյանի լուռ համաձայնությամբ, վառ վկայությունն է այն բանի, թե ինչպես է Փաշինյանը Հայաստանը դարձնում զոհաբերվող խաղաքարտ՝ ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունում։

Հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի այլոց ու սեփական պատմությունից և թույլ չտա Հայաստանի ուկրաինացում: Դրա թիվ մեկ նախապայմանը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է: Փաշինյանի ու Հայաստանի շահերը խոր հակասության մեջ են: Իրական խաղաղության հասնելն ու անվտանգության ապահովումը պետք է սկսել ներսից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan