Լրագրողուհին Սեյշելյան կղզիներում բռնաբարության դիմաց պահանջում է մոտ 500 հազար դոլար
Ռուս լրագրողուհին հայտարարել է, որ իրեն բռնաբարել են Սեյշելյան կղզիներում 5 աստղանի հյուրանոցի համարում, և պահանջել է 8 միլիոն սեյշելյան ռուփի /մոտ 541 հազար դոլար / , որպես բարոյական վնասի փոխհատուցում:
"Ես բողոքել եմ հյուրանոցի ղեկավարության դեմ` ինձ օգնություն չցուցաբերելու և հանցագործության հետաքննությանը խոչընդոտելու համար ", — ասել է նա РИА Новости- ին:
Բռնաբարության մեջ կասկածվողի դատը նշանակված է դեկտեմբերի 26-ին, ճշգրտել է լրագրողուհու դատապաշտպանը: Դեռևս հայտնի չէ, թե երբ դատարանը կանդրադառնա բարոյական վնասի փոխհատուցման պահանջին
Տուրիզմի թեմաների մասին գրող լրագրողուհին մայիսի սկզբին եկել է պրեսս - տուրի` Six Sences Zil Pasyon 5 աստղանի հյուրանոց` Սեյշելյան կղզիներում: Նրա խոսքերով, վերջին գիշերը իր մոտ է մտել հյուրանոցի հավաքարարը, սպառնացել դանակով և բռնաբարել է, այնուհետև ինքը նրա բաժակի մեջ քնաբեր է գցել: Երբ հավաքարարը քնել է, ինքը կարողացել է փախչել :
Լրագրողուհին պատմել է, որ հյուրանոցի անվտանգության աշխատակիցները կանչել են ղեկավարությանը, սակայն մենեջերները և տնօրինությունը, իբր, փորձել են իրողությունը ներկայացնել որպես ինքնակամ սեռական հարաբերություններ:
Լրգրողուհին պատմել է նաև, որ հետաքննությունը երկարաձգվել է: Այդ ընթացքում, սեպտեմբերին, կասկածյալը նոր դեպքի մեջ է բռնվել, նա մերկ վիճակով հայտնվել է տեղի բնակչուհիներից մեկի տանը:
Դատարան դիմած լրագրողուհին ոչ միայն հանցագործից է պահանջել բարոյական վնասի փոխհատուցում, այլև` հյուրանոցի տնօրինությունից և ղեկավարությունից:
Zham.am