Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
19
«Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ»

Իրենք դեռ այնքա՜ն «հարկեր» ունեն վճարելու.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել հարկերից, հարկերը պարտադիր վճարելուց, ինչ-որ երկարաշունչ, իր կարծիքով՝ խորահույզ ճառեր է արտասանում այդ թեմայով: Այնպես, որ կարելի է կարծել, թե ինքը խորությամբ հասկանում է «նյութը», որի մասին պոպուլիստաբար երկարախոսում է:
Ուրեմն, Փաշինյանն ասում է՝ «հարկեր», ասում է՝ «հերոսը հարկատուն է», ասում է՝ բոլորը պարտադիր պիտի վճարեն հարկերը»... Սկսենք թվարկման վերջից:
Իսկ ի՞նչ է, որևէ մեկը հակառա՞կն է պնդել, թե՝ «չէ՛, պետք չի հարկերը վճարել»: Կարծեք թե՝ ոչ: Չկա ու չի կարող նման բան լինել: Երկրորդը. իսկ ի՞նչ է, որևէ մեկը հարկերը չի՞ վճարում: Եթե կան այդպիսիք, ապա դրա համար համապատասխան մարմիններ գոյություն ունեն՝ իրենց համապատասխան ստորաբաժանումներով: Ու եթե այդ մարմինները չեն կարողանում իրենց գործը հավուր պատշաճի անել, ապա դա ոչ թե մեր՝ հարկատուներիս խնդիրն է, այլ՝ պետական կառավարման ապարատի և այդ ապարատի գլխին կանգնած անձնավորության գլխացավանքն է:

Երրորդը. այս՝ «հարկեր վճարելու», «հարկատու» լինելու թեմայի և խոսակցությունների շրջածիրում կան նրբերանգներ, որոնք քչերն են շոշափում, իսկ թեմայի սիրահար Փաշինյանն ընդհանրապես ու միտումնավոր շրջանցում է դրանք: Հիմնական նրբերանգներից մեկն այն է, որ ցանկացած բնակիչ, այսպես թե այնպես, հարկատու է: Նույնիսկ եթե դա ոչ մի տեղ չաշխատող բնակիչ է, միևնույնն է, անուղղակի կերպով նա ևս հարկատու է:

Ինչպե՞ս: Շատ պարզ. ցանկացած ապրանք, որ գնում է որևէ մեկը, ցանկացած ծառայություն, որից օգտվում է որևէ մեկը, ունի գին, ունի սակագին, որոնց մեջ արդեն պետական հարկերի մասն արտացոլված է: Ու ստացվում է, որ, օրինակ՝ գնելով 1 հաց, դուք արդեն անուղղակիորեն հարկ եք վճարում, քանի որ այդ հացի գնի մեջ արտացոլված են համապատասխան հարկերը: Նույնը՝ ծառայությունների վերաբերյալ՝ լինի վարսավիրանոց, թե մեկ այլ բան: Մեկ այլ նրբերանգ է այն, որ հարկ վճարում են տվյալ պետության տարածքում ապրող, աշխատող բոլոր բնակիչները՝ անկախ իրենց քաղաքացիությունից: Համենայն դեպս, այդպես պիտի լինի: Բայց հարկավճարումը ոչ մեկին, կներեք, հերոս չի դարձնում: Դա, կներեք, դեմագոգիա է:

Հարկը պետության կողմից սահմանված պարտադիր վճար է: Դա, այո, հարկադրանք է, պարտականություն է, այլապես անունը ոչ թե «հարկ» կլիներ, այլ, օրինակ՝ «պարգև» կամ «հանգանակություն»: Շատ ավելի կարևոր է, թե ինչ է լինում մեր վճարած հարկերի հետ, չարքաշ աշխատանքով հազարավորների գոյացրած պետական միջոցները ինչպե՞ս են տնօրինվում պետության, այս դեպքում՝ օրվա իշխանության կողմից: Ի՞նչ են անում մեր վճարած հարկերի հաշվին: Ու այս դեպքում չափազանց կարևոր է նաև, թե հատկապես ո՞վ է խոսում հարկերի, դրանք վճարելու մասին, Նիկոլ Փաշինյա՞նը: Դիտարկենք մի քանի ակնհայտ հանգամանք:

Ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած ՔՊ-ն ու կառավարությունը՝ մեր վճարած հարկերից գոյացած պետական միջոցները: Եթե կարճ ու կոնկրետ, ապա՝ մսխում են այդ միջոցները, քամուն են տալիս, ծախսում են անարդյունավետ, աննպատակ, անպատասխանատու կերպով: Ի՞նչ են անում մեր վճարած հարկերի հաշվին: Ասենք, չզլանանք. ա) անարդարացիորեն բարձր աշխատավարձեր են ստանում, բ) բացարձակապես չհիմնավորված պարգևավճարներ են ստանում, գ) մեկնում են արտասահմանյան ուղևորությունների, ըստ որում՝ իրենց հետ պետական օդանավով տանելով նաև իրենց ընտանիքի անդամներին, դ) պահում են անհիմն ուռճացված ոստիկանական ու պատժիչ մարմիններ, ե) գնում են հարմարավետ ու թանկարժեք «պադավատներ», զ) կազմակերպում են տոնական «լուսավորություններ», «հրավառություններ», «տաշի-տուշիներ», է) կատարում են կոռուպցիոն ռիսկեր պարունակող «մեկ անձից գնումներ», ը) չեղած համերգի համար գումար են վճարում ինչ-որ արտասահմանյան երգչիստի, թ) գնում են բազմամիլիոնանոց դղյակներ՝ Փարիզում ու Լոնդոնում, որպես դեսպանատուն (թե չէ, որ Փաշինյանի դեսպանը դղյակում չնստի, խանչալի քարը կընկնի, էլի) ու այսպես կարելի է շարունակել և դեռ էլի ասելու բան կլինի:

Ամենից կարևորը. մեր վճարած հարկերի հաշվին ապրողների իշխանությունը պարտավոր է իրականացնել երկրի, պետության ու բնակչության արդյունավետ պաշտպանություն, այսինքն՝ ապահովել պաշտպանվածությունն ու անվտանգությունը: Ոչ միայն չի՛ ապահովում, այլև հակառակը, իր գործունեությամբ է՛լ ավելի է վտանգում առանց այդ էլ խարխլած վիճակը: Ամենից կարևո՛րը. առհասարակ, այդ իշխանությունն է հարկատուների համար, այլ ոչ թե հարկատուներն են իշխանության համար: Մեծ հաշվով, հարկատուներն են իշխանության, իշխանավորների գործատուն: Հարց. մեզ՝ հարկատուներիս նման աշխատող(ներ) պե՞տք են:

Մեզ պե՞տք է «աշխատող», որը ոչ մի բանից ոչինչ չի հասկանում, որը միայն կարողանում է տակուգլուխ խոսել, որը շարունակ ստում է կամ «կռուտիտներ» անում, որը, ի լրումն ամենի, դեռ մի բան էլ կրկնակի, քառակի բարձր վարձատրություն է պահանջում ու ստանում: Ինչի՞ համար. Արցախը վարի տալո՞ւ, Հայաստանը Թուրքիայի երախը նետելո՞ւ, թե՞ եղած-չեղածը աղետի ու կործանման մատնելու համար:
Նիկոլ Փաշինյանը, տեսեք-տեսեք, պահանջում է, որ մարդիկ վճարեն հարկերը: Իսկ ի՛նքը, իր քպական շրջապատը գոնե հասկանո՞ւմ են, թե դեռ ինչքան հարկեր իրե՛նք ունեն մեզ վճարելու: Դուք, ձեր իշխանությունը հայությանն ու հաջորդ սերունդներին Արցախ եք պարտք, հայությունից խլված հաղթանակներ եք պարտք: Ուղղակիորեն ձեր վրա է ավելի քան 5000 ազնիվ հայորդիների արյունը: Դուք մեր ազգին հազար ու հազար կործանված կյանք եք պարտք: Դուք դեռ այնքա՜ն «հարկեր» ունեք վճարելու, որ ձեր մի քանի տասնյակ սերունդներին էլ քիչ չի թվա: Եկել է Հայաստանին ու հայությանը ձեր «հարկերը» վճարելու ժամանակը»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan