Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ)
8
Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Պատերազմ Արցախում
Նիկոլից ինչ լավ բան․ երեխաներն էլ են հասկացել Նիկոլի ով լինելը (տեսանյութ) Մայիսյան եռատոնը քառատոն պետք է դարձնենք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)

Պինդ պահեք... շողքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերջին շրջանում ավելի ցայտուն է դրսևորում նշաններ, որոնք բնորոշ են հոգեվարք ապրող բռնատիրական ռեժիմներին և, հակառակը, ոչ մի կերպ բնորոշ չեն «ժողովրդական» կամ «ժողովրդի ընտրյալ» կառավարություններին, ինչպիսին սիրում է առիթ-անառիթ ներկայանալ ինքը՝ Փաշինյանը:
Ասվածի ամենից թարմ ու ցայտուն վկայությունը մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում արձանագրված աննախադեպ (էլի՝ աննախադեպ) խայտառակությունն էր: «Եռաբլուր» էր եկել Նիկոլ Փաշինյանը, ու նրա «պահպանության ծառայության» աշխատակիցները, ոստիկանների հետ համագործակցելով, հրմշտելով ու անշնորհքություն ցուցադրելով, տարածքից հեռացրեցին լրագրողներին:

Ամենից «ցնցողը» այդ ամենի «հիմնավորումն» էր, թե լրագրողները... հավատարմագրված չեն տվյալ «միջոցառումը», այն է՝ Փաշինյանի՝ «Եռաբլուր» այցելելը լուսաբանելու համար: Ու փաշինյանական իշխանության այդ ծառաները անգամ իրենց նեղություն չտվեցին ճշտել լրագրողների տվյալները:

Սա նշում ենք, որովհետև, եթե եղել էր «հավատարմագրում», ինչպես պնդում էին փաշինյանական իշխանության այդ ներկայացուցիչները, ապա պետք է լիներ նաև հավատարմագրված լրագրողների ցանկ՝ լրատվամիջոցների նշումով: Գործնականում Փաշինյանի պահպանության ծառայության աշխատողները խոչընդոտեցին տվյալ վայրում օրինական հիմքով ներկա լրագրողներին՝ կատարել իրենց մասնագիտական պարտականությունը: Առանց հավել յալ պրպտումների էլ պարզ է, որ լրագրողներին «տարածքից հեռացնելը» պահպանության ծառայության աշխատողների «գործատուի»՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքն էր, որն էլ կատարվեց:

«Ժողովրդավարության բաստիոնի», «ժողովրդավարության աշխարհի չեմպիոն», իսկ իրականում պարզապես ոստիկանապետության վերածված Հայաստանի համար դա իսկապես էլ աննախադեպ էր: Առավել ևս զավեշտ է, երբ դա տեղի է ունենում լրագրող համարվող Փաշինյանի իշխանավարման ժամանակ և արվում է նրա իշխանության կողմից: Այն, որ Եռաբլուր մտնելիս էլ կարող են հավատարմագրում պահանջել լրագրողից, ինքնին խայտառակություն է:

Վաղը, մյուս օրը հավատարմագրում կպահանջեն բոլոր այն փողոցներով քայլելու համար, որտեղով ենթադրաբար կարող է անցնել Նիկոլ Փաշինյանը: Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա ինքնին ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը արդեն երևի ինքն իր շողքից էլ է, այսպես ասենք, զգուշանում: Պահպանության ծառայությանը հորդորեք, թող պինդ պահպանեն... շողքը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan