Երթուղայինի վարորդը իջել է ուղևորներով լի ավտոբուսից, ավտոբուսն առաջ է ընթացել
Դիտել նաև
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Երեւանի քաղաքապետարան
Երևանում բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը․ կան վիրավորներ
Երթուղային սպանության մեղավորին դեռ չեն գտել. ինչ է նա թողել երթուղայինում փախուստի դիմելու ժամանակ
Հայաստանում նախատեսվում է ներդնել միասնական երթուղային ցանց․ ինչ փոփոխություններ կլինեն
99 համարի երթուղայինի վարորդը հարբած չի եղել․ ինչո՞ւ էր ստում մամուլի խոսնակը
Երեկ՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 70-ամյա Համբարձում Ախրաբյանը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Hyundai» մակնիշի թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբոսը Դավիթ Բեկի փողոցում կայանել է և իջել ավտոմեքենայից։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը ժողովրդի լեզվով ասած «ռուչնոյը» չի քաշել, ինչի պատճառով էլ ավտոբուսը, որում եղել է մոտ 30-ից ավելի ուղևոր մոտ 150 մետր ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմացի բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում՝ կոտրելով 2 ծառ։
Բարեբախտաբար տուժածներ չկան։