«Առավոտյան ժամը 08։00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ ենք անում և պարալիզացնում ենք քաղաքը». Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պայքարի նախնական արդյունքների մասին Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում. տարօրինա՞կ է. Բագրատ սրբազան
13
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Պատերազմ Արցախում
«Առավոտյան ժամը 08։00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ ենք անում և պարալիզացնում ենք քաղաքը». Բագրատ Սրբազան. Տեսանյութ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Պայքարի նախնական արդյունքների մասին Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ սրբազան Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վեհափառի հետ միշտ էլ լինում է հանդիպում. տարօրինա՞կ է. Բագրատ սրբազան «Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությանը պարգևավճար և կոչումներ է տալու»,-Արտակ Զաքարյան Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ. Վահե Հովհաննիսյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Գնացքից ուշացած պսեւդոլիբերալները. Ստեփան Դանիելյան Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Իլհամը Նիկոլից անվերապահ կապիտուլյացյա է պահանջում՝ ոչ թե խաղաղություն Փաշինյանը այլ պայքարի մեթոդ չի թողել, քան փողոցայինը. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց Բագրատ Սրբազանի դեմ հակաքարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա. Աստղիկ Սարգսյան Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Փաշինյանն անձամբ ստուգել է, որ առաստաղը հատակից բարձր լինի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ «Էջմիածին» դաշինքի ղեկավարի մոտ հայտնաբերվել է մեկ բաժակ «Դուետ» սուրճ. Կոչուբաև Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ

Արդյոք ՀՀ քաղաքացիներն Ալիևին «Հայաստանը կառավարելու մանդատ» կտան (տեսանյութ)

Ո՞վ է Հայաստանի նոր սահմանադրության տեքստի հեղինակը:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Փետրվարի 1-ին, մի քանի րոպեի տարբերությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը նույն տեքստեր են հնչեցրել՝ երկուսն էլ հայտարարել են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Ավելին, մենք արդեն անցել ենք այդ ռուբիկոնը, որից այն կողմ Իլհամ Ալիևը չի թաքցնում, որ «Նիկոլ Փաշինյանի և ամբողջ Հայաստանի կառավարման վահանակը» գտնվում է անձամբ իր ձեռքում։ Միգուցե ապագայում քաղաքական փոփոխություններից հետո, «քաղաքական դիահերձման» ընթացքում (Հայաստանում 2018թ-ից ի վեր տեղի ունեցած իրադարձությունների գործով հետաքննության ժամանակ) մենք նույնիսկ կարող ենք իմանալ, որ «տեքստերով փակ չաթեր» ստեղծվել են ոչ միայն «ՔՊ» խմբակցության անդամների համար, այլև այս խմբակցության քաղաքական ղեկավարության համար…
Իլհամ Ալիևն իր այսօրվա ելույթում նաև ցույց տվեց, որ «չի խնայի Նիկոլ Փաշինյանին» և պահանջելու է ոչ միայն վերանայել Հայաստանի Սահմանադրությունը կամ հրաժարվել Անկախության հռչակագրից, այլ պահանջելու է փոփոխություններ Հայաստանի գրեթե ողջ օրենսդրության մեջ։ Ալիևը ցույց տվեց, որ Փաշինյանը «անսահմանափակ քարտ» է «безлимитная карта») Բաքվի և Անկարայի համար, և այդ «անսահմանափակ»-ից Թուրքիայում և Ադրբեջանում մտադիր են օգտվել մինչև վերջ։
Ադրբեջանի նախագահի հայտարարությունների լույսի ներքո՝ նոր սահմանադրության ընդունման հնարավոր հանրաքվեն շատ կոնկրետ կարելի է անվանել Ալիևին՝ Հայաստանը կառավարելու մանդատ տրամադրելու ակտ։
Ինքներդ Ձեզ մի խաբեք, սա կլինի ոչ թե նոր Սահմանադրություն ընդունելու պլեբիսցիտ, այլ քվեարկություն՝ Իլհամ Ալիևին Հայաստանի կառավարման մանդատ տալու վերաբերյալ։
2024 թվականի հենց սկզբից մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականապես սնանկ է։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի» ստորագրման հեռանկարների վերաբերյալ նրա թեզերը տարեսկզբին ոչնչացրեց անձամբ Ալիևը։ Ոչնչացվել է նաև այն թեզը, որ «Արցախը հանձնելով և բացելով սահմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանը և, համապատասխանաբար, Փաշինյանի ընտրողները տնտեսական աճ են ապրելու»։ Թեզերը ոչնչացվել են՝ Բաքուն հրաժարվում է հաշտության պայմանագրից, Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվում են բացել սահմանը։
Ելնելով ստեղծված պայմաններից՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս փաստերը «թուլացրել են վարչապետի աթոռն իր տակ», և քաղաքական վակուումը լրացնելու համար նա տարեսկզբից քաղաքական ներկայացումներ է բեմադրում։ Տարեսկզբին շրջել է մարզերով և ստուգել վերանորոգման որակը, իսկ այսօր ձերբակալել է իր թիմի ներկայացուցիչներին։ Քաղաքական դատարկությունը «հրաշքներ է գործում», ուստի «հարվածի տակ» արդեն սկսել են ընկնել հենց Փաշինյանի թիմակիցները։
Սակայն, ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը, «Главное в следственных действиях — это не выйти на самих себя»։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ոչ մի բանի սահմանները չգիտեն (Ադրբեջանին զիջումներից մինչև իրենք իրենց «բոնուսներ» հատկացնելը), կարող են քննչական գործողությունների ժամանակ «իրենք իրենց վրա դուրս գալ», և արդյունքում Նիկոլ Փաշինյանը կարող է քաղաքական դատարկությունը լցնելու համար անգամ ինքն իրեն կալանավորել։ Մի զարմացեք, մենք դա նույնպես կարող ենք տեսնել…
Սակայն այս քաղաքական շոուի տարրը չի բացառում, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով մոտենում է աղետալի ցնցումներին, և որևէ ցուցադրական քաղաքական շոու չի կարող փոխել այդ իրականությունը:
Մտածե՛ք դրա մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan