Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը
5
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Պատերազմ Արցախում
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ

Սա Ադրբեջանի հերթական պահանջն է, իսկ արևմուտքը ամեն կերպ ճնշելու է այս իշխանություններին. Ձյունիկ Աղաջանյան

«Խոսք է գնում Սահմանադրության փոփոխության մասին և կառավարության ղեկին նստած անձը չի թաքցնում, որ պատրաստվում է հրաժարվել անկախության հռչակագրի հղումներից, իսկ դա հավասարազոր է Երրորդ Հանրապետության մահվան վկայանաը ստորագրելուն»:

Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Հանրային ռադիոյին տված հարցազրույցին:

«Այն թեզերը որ փորձում են հանրությանը ներկայացնել և դա արդարացնել, բացարձակապես իրականության հետ կապ չունեն, Սահմանադրությունը երկրի անվտանգությունը չի ապահովում, Սահմանադրությունը սահմանում է այն շրջանակները, որով կարգավորվում և կազմավորվում են ներպետական հարաբերությունները՝ տարբեր կառույցների, հասարակության և պետության իրավունքների շրջանակաները: Պետությունը ամրանում է, երբ հետևում է այդ Սահմանադրության դրույթներին, ոչ թե իր ցանկությունների և օտարի թեկադրանքով և քմահաճույքները բավարերելու նպատակով ձեռքի թաշկինակի նման փորձում  դա փոխել՝ արդարացնելով իր պարտվողական և հանձնվողական մոտեցումները»:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը իրավիճակը նմանեցնում է ցլի և կարմիր շորով նրա առաջ կանգնելու հետ, արդյո՞ք իրավիճկան այդպիսին է, դիվանագետն արձագանքեց.

«Ինչ վերաբերում է այդ խորհրդանշական պատմությանը, որը փորձ արվեց ներակայցնել մեր հանրությանը, որ անելանելի իրավիճակ է, կարող եմ ասել, որ գիտությունը ապացուցել է ցուլերը գույների նկատամբ զգայունություն չունեն, նման կենդանիների հետ հարաբերվելիս երկու մոտեցում կա՝ կամ դու որպես զոհ ես մոտենում, որը ըստ տրամաբանության նրա գերակայությունն է ընդգծում, կամ որպես ցլամարտիկ: Ճիշտ վարվելու դեպքում ցկլամարտիկը կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ իր ասած ճանապարհի երկու կողմերում կանգնած ցլերը իրենք իրար հարվածելով իրենք իրար վնասազերծեն: Իսկ ցլամարտիկը հանգիստ կարողանա մեջներով անցնել, բայց դրա համար պետք է ունենալ մի քանի նպատակ՝ բացառապես սեփական ազգի և պետության շահերով առաջնորդվել, ոչ թե դրանք նետել  քո թշնամու ոտեքերի տակ և թույլ տալ, որ նա իր կեղտոտ ոտքերով տրորի և փորձի ստրկության մատնել քո ժողովրդին և երկորդը պետք է փորձել ամեն կերպ օգտագործել դիվանագիտական և այլ հմտությունները որպեսզի կարողանաս այս բարդ իրավիճակում ճիշտ որոշումներով թույլ չտալ քո ազգին ու պետությանը վնասել: Իսկ մենք նման մոտեցում չենք տեսնում այդ անձի կողմից»:

Դիվանագետից նաև հետաքրքրվեցինք, թե ինչ արձագանք պետք է ակնկալել արևմուտքից, քանի որ Ալիևը բացահայտ խոսում է Հայաստանի Սահամանադրության փոփոխության մասին, իսկ Արևմուտքը մի քանի անգամ հայտարարել է, որ թույլ չի տա ՀՀ ինքիշխանության դեմ որևէ ոտնձգություն:

«Արևմուտքը ոչ միայն չի արձագանքի այլ իր տարբեր գործակալների միջոցով փորձելու է ճնշում գորածդրել այս իշխանությունների վրա, որպեսզի նրանք բավարարեն Ադրբեջանի պահանջներոը խաղաղության փաստաթղթի բանակցային գործըթացի փաստական տապալումը չարձանագրելու համար: Սա ընդամենը հերթական զիջումն է, որը պարտադրում են թույլ կողմին, քանի որ այդ թույլ կողմը դիմադրության որևէ ցանկություն չունի: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա նրանք բոլոր հնարավոր և անհնար ցանկալի և երանելի պահանջները կառաջադրեն, փորձելով այս իրավիճակում պոկել ինչ հնարավոր է, և երկրորդը ձգձգելու գործընթացը, քանի որ նրանք բացարձակապես ցանկություն չունեն փաստաթղթավորելու այն պայմանավորվածությունները, որ իրենք ունեցել են և հանուն որի արևմուտքը բարձրագոչ հայտարարություններ էր անում, ար Արցախում թույլ չի տա էթնիկ զտում, բայց շատ հանգիստ աչքերը փակեց և բերանը կողպեց առանց որևէ գործնական քայլեր ձեռնարկելու 21-րդ դարում Արցախի ժողովրդի ցեղասպանությունը կանխելու համար:

Մենք կարող ենք հանրության համար նշել, որ Ադրբեջանը ձգձգելու է գործընթացը, որովհետև իրենց ձեռնտու չէ այս պահին րոևէ փաստաթուղթ ստորագրել երկու պատճառով, որ նա հույս ունի ավելի ու ավելի պոկել, երկորդը այդ փաստաթղթի ամրագրումից հետո նա պետք է իրականություն դարձնի այն հանձնառությունները արևմուտքի հանդեպ, որի համար այս ամբողջ ապուրը եփվել է և Արցախը նվիրվել է Ադրբեջանին, որի համար Ադրբեջանը պարտավորվել է հակաիրանական գործողություններ իրականացնի:

Եթե ուշադիր լինենք, Ալիևը չի խոսում միայն Անկախության հռչակագրի մասին, նա խոսում է նաև այլ իրավական ակտերի մասին և սա մի ամբողջ դաշտ է, որը վերաբերելու է նաև ընդհանրապես հայոց պատմության ջնջմանը և հայ ժողովրդի այս տարածաշրջանում հիշատակման բացառմանը՝ հաշվի առնելով, թե նրանք ինչ հավակնություններ են փորձում ներկայացնել պատմությունը կեղծելով և խեղաթյուրելով: Սա շարունականան գործընթաց է լինելու, դիմացը չկա դիմադրություն, Ադրբեջանը փորձելու է հայ ժողովրդին վնասող տարբեր դրույթներ առաջ բերել  և փորձել իր օգտին բաներ քաղել»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan