Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ)
8
Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Պատերազմ Արցախում
Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի» Արժանապատվության շարժումը և մինչև քոքը մաշվածները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին ՀՀԿ-ն ողջունում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը. Սամվել Նիկոյան Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան ԵԱՏՄ ղեկավարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Նիկոլից ինչ լավ բան․ երեխաներն էլ են հասկացել Նիկոլի ով լինելը (տեսանյութ) Մայիսյան եռատոնը քառատոն պետք է դարձնենք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայր Աթոռը Փաշինյանի՝ եկեղեցու մասին ելույթը համարել է անպարկեշտ դատողություն ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են

Մի «թարս»... հարց․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևի Նիկոլ Փաշինյանի «100 փաստն» ընդօրինակելով՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում «Մի լավ բան» գրառումաշարք է սկսել: Դե, Փաշինյանի երևակայությունը հազիվ թե ունենան՝ պարբերաբար «100 փաստ» մոգոնելու համար, բայց օրը, օրումեջ մեկ «փաստ» մտածելն էլ է տարբերակ: Երեկ, օրինակ՝ ԲԴԽ նախագահը գրել է այն մասին, թե ինչքան լավը, անկախ ու անկողմնակալ է հայրենի դատարանը, առհասարակ, դատական համակարգը, ինչքան էլ «չկամները» քննադատում են: Հետաքրքիր է՝ այդ ո՞ր «զուգահեռ իրականության» մեջ է նա գտնվում: Ո՞ր Հայաստանում է նա ապրում:
Ի դեպ, նույն հարցը նաև էկոնոմիկայի նախարարին կարելի է տալ, որը զարմացած հարցնում էր լրագրողներին, թե որտեղի՞ց վերցրին, որ մարդիկ ավելի վատ են ապրում: Բայց, լավ, Քերոբյանի մասին հետո, չշեղվենք: Անդրեասյանի գրառման առիթը, երևի պետք է ենթադրել, մամուլում որպես «Գեբելսի գործ» անվանված պատմությունն է, երբ փաշինյանական վարչախմբի «պատժիչ համակարգը» որոշակի հետապնդում էր սկսել տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ: Բայց դատարանում այդ անեկդոտային «գործը», ինչպես ասվում է, փլուզվեց: Ինչևէ: Հիմա, պետք է ենթադրել, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դա հարմար առիթ է նկատել, որպեսզի «մի լավ բան» ասած լինի:
Բայց մենք էլ «մի լավ բան»-ի հանգվույն «մի «թարս» հարց» տանք Կարեն Անդրեասյանին, որի գլխավորած հիմնարկը հրապարակային պարզաբանմամբ էր հանդես եկել քաղաքական բանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոցը չփոխելու մասին դատարանի որոշման վերաբերյալ, ըստ էության, խախտելով դատավարական էթիկայի նորմերը, եթե ոչ՝ գերազանցելով լիազորությունները: Այդ ինչպե՞ս է լինում, որ դատարանի որոշումը ավելի շուտ հայտնվում է ԲԴԽ-ի տրամադրության տակ, այլ ոչ թե՝ դատավարական կողմի, տվյալ դեպքում՝ մեղադրանքից պաշտպանվող կողմի: Առհասարակ, ինչի՞ է նման այդ դրսևորումը, երբ ԲԴԽ-ն հրապարակավ սկսում է հանրությանը համոզել, թե ինչքա՜ն ճիշտ է վարվել դատավորը, որ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու որոշում է ընդունել: Վերջապես՝ ո՞վ է այդ որոշումը տվել ԲԴԽ-ին, երբ դատավարության մասնակիցներին անգամ չէր ուղարկվել: Լավ, ընդունում ենք, հարցը մեկը չէր, բայց մի կոնտեքստում է, ուրեմն, ընդունեք որպես «մի «թարս» հարց» կամ հենց «մի լավ հարց»:

Հ.Գ.-Հա, ավելի լավ կլիներ՝ ԲԴԽ նախագահը հետևեր ԵԽԽՎ հերթական նստաշրջանի լիագումար նիստին...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan