Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել
1
Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանության նորամուծություններից է ընտանիք մտնելը, զավակներին կպնելը․ Փաստաբան Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել «Չարի վերջի» հերոսի օրինակով, դուք էլ ասում եք` սա էլ զիջենք, որ լավ ապրենք. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ) ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները»

Ամենագետներ, բազմագետներ, ակունքնե՜ր իմաստության...․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նիստերի ընթացքին, կոնկրետ՝ խոսքուզրույցին հետևելիս անհնար է չնկատել, թե որքան «բազմագետ», «ամենագետ», «խորագետ» կամ պարզապես «գիտուն» են կառավարության անդամները: Դե, Փաշինյանի մասին ընդհանրապես չենք ասում՝ նա այդ բոլորի հավաքական կերպարն է, տեղով մեկ՝ ակո՜ւնք իմաստության, ինչպես ասվում է: Շատ հեռու չգնանք ու վերցնենք կառավարության վերջին նիստը: Խոսք եղավ միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուս-միկրոավտոբուսների անվադողերի մաշվածության մասին: Պարզվեց՝ Փաշինյանն ու յուր նախարարները անվադողագետ են: Դե, որտեղ անվադող, այնտեղ՝ ճանապարհ, ասֆալտ:
Փաշինյանը, և դա արդեն հանրահայտ է, ասֆալտի, եզրաքարերի, ճանապարհափոսերի մեծ և անգերազանցելի գիտակ է: Բնականաբար, կառավարության նիստը վերածվեց նշված թեմայով դասախոսության, գլխավոր բանախոսն էլ... դե, պարզ է: Հետո հերթը հասավ դպրոցաշինությանը: Պարզվեց, որ դպրոցաշինություն ասելով՝ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները նկատի ունեն... դպրոցի շենքը: Այստեղ արդեն իր գիտելիքներով փայլեց ԿԳՄՍ նախարարը, դե, Փաշինյանն էլ ձգտեց հետ չմնալ: Վերջում էլ, թե՝ «պետություն ունենալ պիտի սովորենք...»: Կրկնենք, սա մի դրվագ էր ընդամենը, այն էլ՝ կառավարության վերջին նիստից: Ու ոչ միայն կառավարության նիստերում են փայլում:
Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը անասնապահին սովորեցնում էր, թե ինչպես է պետք ոչխար պահել: Գյուղացուն սովորեցնում էր, որ մոշ հավաքելու և հատկապես իրացնելու համար պետք է անգլերեն սովորել (դե, մոշի փշերը շատ են սիրում, երբ քաղի ժամանակ բնօրինակ լեզվով Շեքսպիրի սոնետներն են արտասանում): Երեկ պարզվեց, որ Փաշինյանը Հնդկաստանի Սահմանադրության մասնագետ էլ է... ...Քիչ էր մնում մոռանայինք (չնայած, դա մոռանալ կլինի՞), որ երբ «քովիդի» համաճարակը ներթափանցեց Հայաստան, երկրի վարչապետ ու համատեղության կարգով՝ գլխավոր «համաճարակաբան» Նիկոլ Փաշինյանը հզոր համադարման առաջարկեց՝ «պինցետով, սխտորով, տնական արաղով...»:
Ասում ենք, չէ՞, բազմագետ են: Հավասարապես բոլորով հասկանում են մեքենաշինությունից, ճանապարհաշինությունից, դպրոցաշինությունից, առողջապահությունից, ռազմագիտությունից, կենսաբանությունից, անասնապահությունից, ազգային խոհանոցից, ֆինանսներից, իրավագիտությունից...
Ու այստեղ մի միտք ծագեց. եթե Փաշինյանն ու նրա նախարարաթիմն այդքան բազմագետ են, ամենագետ և այլն, այսինքն, իսկական «զնատոկի», ինչո՞ւ մի թիմ էլ իրենք չկազմեն ու չմասնակցեն մեծ վարկանիշ ունեցող, հանրահայտ ու սիրված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ...» խաղին: Համ «փի-ար» կլինի, համ էլ իրենց բազմագիտունությունը ցույց կտան: Չենք կարծում, թե «պարոն հաղորդավարը» դեմ լինի մի նոր թիմի ներգրավմանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan