Պուտինի նախկին անվտանգության ղեկավարի կինը անսպասելիորեն դարձել է միլիարդատեր
Ըստ ռուսական "Собеседник" պարբերականի, Պուտինի անվտանգության ծառայության նախկին պետ Եվգենի Մուրովի կինը` Լյուդմիլան, անսպասելիորեն հայտնվել է Forbes ամսագրի մեծահարուստների ցուցակում: Պարզվել է, որ թոշակառու Լյուդմիլա Մուրովային է պատկանում մի շարք ընկերությունների բաժնեմասեր, մասնավորապես` նա բաժնեմաս ունի "Միացյալ բժշկական կենտրոնում", որը համարվում է Ռուսաստանի խոշորագույն բժշկական կոմերցիոն ընկերություններից մեկը, նա բաժնեմաս ունի նաև "Իզմերոն" գործարանում, որը համարվում է "Գազպրոմի" գլխավոր գործընկերներից մեկը, նաև Լյուդմիլա Մուրովային է պատկանում "Ֆենիքս" ընկերության վերահսկիչ փաթեթը, որը համարվում է Սանկտ - Պետերբուրգի գլխավոր շինարարական ընկերություններից մեկը: Նշենք, որ այս ընկերության միայն կանոնադրական կապիտալը մոտ 200 միլիոն դոլարի է հասնում:
Zham.am