Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները
9
Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Պատերազմ Արցախում
Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Հայկական կողմի խնդրանքով մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին Հայաստանի ինքնիշխանությունը տապալված է, տեսնում ենք պետական դավաճանության դրսևորումներ.Արամ Օրբելյան Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան Եկեղեցին պարտավոր է հասարակական-քաղաքական փոթորիկ բարձրացնել. Արսեն Գասպարյան «Հրապարակում շարժման նպատակները կամբողջանան». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…». Արշավիր Ղարամյան Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան ՔՊ-ականները վստահ են՝ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին Այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի» Արժանապատվության շարժումը և մինչև քոքը մաշվածները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին ՀՀԿ-ն ողջունում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը. Սամվել Նիկոյան

Սա կոռուպցիա է, ռեկետ կամ՝ 2-ը մեկում. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի այս թողարկման մեջ նշում է. «Բոլորդ ծանոթ եք ռեկետ բառին․ նշանակում է խոշոր դրամաշորթություն, շանտաժ, քաղաքացու անձնական կամ պետական գույքի կորզում՝ բռնության՝ կիրառմամբ։ Ռեկետը կազմակերպված հանցագործություն է, բայց այն և՛ թալանում է մարդուն, և իբր պաշտպանում է այլոց կողմից թալանվելուց։ Այսինքն՝ էս կտաս, կապրես հանգիստ։ Կա նաև պետական ռեկետ, բիզնեսի խլում կամ «նվիրաբերություն»՝ ինչ-ինչ արտոնությունների դիմաց։

Կա նաև рейдерский захват արտահայտությունը, որը ուժի միջոցով, կազմակերպության ղեկավարի կամքին հակառակ բիզնեսի կլանումն է։ Կազմակերպված խումբը որոշ գործողությունների, միջոցառումների արդյունքում ուրիշի բիզնեսի կամ ձեռնարկության գրավում է իրականացնում։ Դա կարող է անել նաև կառավարությունը։

2021 թվականի ամռանը, ԱԱԾ-ն դիմակներով մտնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ձերբակալումներ անում։ Օրեր անց՝ սեպտեմբերի 30-ին «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որի մասին Հայաստանի պետական ռեգիստրում ոչ մի տվյալ չկար, տիրանում է բազմամիլիոնանոց կոմբիտատի 60 տոկոսին ու 25 տոկոս բաժնեմասը հանկարծ նվիրում է կառավարությանը։ Առանց բացատրության։ 2022 թվականի մարտի 24-ին կառավարությունը ստանում է ևս 6,8 տոկոս բաժնեմասի այսպես ասած՝ նվիրատվություն, գաղտնի որոշմամբ։ Կրկնում եմ՝ սա տեղի ունեցավ էն բանից հետո, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չագուչներ ճոճեց գործարանի ուղղությամբ, ապա սկսեցին մասկի շոուներ։ Անցնենք առաջ։ 

2008 թվականին «Լիդիան Արմենիա» կանադա-ամերիկյան ընկերությունը թույլտվություն է ստանում Հայաստանի ամենախոշոր՝ Ամուլսարի ներդրումային ծրագիրն իրականացնելու։ 450 մլն դոլար փող է ծախսում երկրաբանական, հետախուզական աշխատանքների, շինարարության վրա, մենակ 6 մլն դոլար՝ շրջակա միջավայրի և այլ ազդեցությունների գնահատման վրա։ Գալիս հասնում է 2018 թիվը ու ահա մի քանի օր է մնացել, որ սկսի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, մեր երկրում տեղի է ուենում հեղափոխություն, մի քանի ակտիվիստ փակում է հանքի մուտքը, ու Փաշինյանն ասում է՝ ստոպ, նորից ենք փորձաքննություն անում։ Պետությունը շուրջ 500 հազար դոլար է տալիս, փորձաքննություն անում, բան չեն հայտնաբերում, բայց հանքը չի բացվում։ 1000-ից ավելի աշխատողի ճամփում են տուն, Լիդիանը դիմում է միջազգային արբիտրաժ, ու 5 տարի պարապուրդից հետո՝ 2023 թվականի փետրվարին, կառավարությունը հայտարարում է, որ հանքը կարող է աշխատել, բայց կառավարությանը անհատույց կտա «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը: Էլի չկա բացատրություն, թե ինչու։

Անցնենք առաջ։ Ռեկետ բառի մասին չեք մոռացել, չէ՞։ 2023 թվականի նոյեմբերի 15-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակում է վաճառքի որոշում, որով  «Վիվա Սելլ» ընկերության բաժնետոմսերի 100%–ը անցնում է կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը։ «ՄՏՍ–Հայաստան»–ի գնորդ ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական աղբյուրներում որևէ տեղեկություն չկա, հանրությանը ինչ-որ անհայտ բանի վաճառվում է 2 մլնից ավելի բաժանորդ և ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ընկերությունը։ Երեկ՝ հունվարի 24-ին, արդեն «Վիվա-Սելլ-ՄՏՍ»-ը հայտարարում է, թե՝ սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են։ Իսկ այսօր էլ հայտարարում են, որ «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 20%-ը կփոխանցի Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։ Իբր նրա համար, որ ռազմավարական նշանակություն ունի։ Հստակ չիմացանք՝ ինչու է նվիրում։

Այս պահին այս երեքի մասին է հայտնի, չգիտենք, թե էլ քանի ընկերություններ են բաժնետոմսեր նվիրել կառավարությանը, քանի որ երբեմն դրանք տեղի են ունենում գաղտնի, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 6,8 տոկոս բաժնեմասի «նվիրաբերումը»։

Բայց այստեղ առաջանում են լիքը հարցեր, այդ թվում՝ կոռուպցիայի կասկածներ։ «Լիդիանը» պետության պատճառով չի աշխատում, կորցնում է միլիոնավոր դոլարներ, պետությանը դատի է տալիս, հետո նույն պետությանը «նվիրում է» իր բաժնետոմսերի հսկայական փաթեթ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի վրա վարչապետը չակուչ է ճոճում, էդ ընկերությունը բաժբետոմսերը նվիրում է կառավարությանը։ Լավ է հնչում՝ մասնավոր ընկերությունը մասնաբաժին է տալիս պետությանը։ Բայց էդ ո՞նց, ի՞նչ կա դրա տակ։ Մասնավոր բիզնեսը՝ միլիոնավոր դոլարների արժեքի, աշխատող պահում, հարկեր է վճարում պետությանը, օրենքով հասանելիքը տալիս է, մի հատ էլ մասնաբաժին է տալիս։ Հարգելի բիզնեսմեններ, օրինակ եթե դուք ձեր բիզնեսի մի մասը նվիրեք մեկ ուրիշի՝ ձեզ անծանոթ մարդու, ոչ բարեկամի, ոչ հարազատի, ոչ էլ անգամ հարևանի, այլ անծանոթ մեկին, հենց նենց, կանե՞ք, առանց ակնկալիքի։

Լավ, բա սրանք ինչի՞ են տվել։ Կարող է՞ պրոբլեմներ են ունեցել կամ ունեն, ու պրոբլեմը լուծելու համար փայ է տալիս պետությանը, որ աչք փակեք։ Կարող ա՞ պետությունն է պրոբլեմ ստեղծում, ու ինքը քեզանից ազատվելու համար փայ է տալիս, որ թողնես աշխատի։ Իսկ կարող է՞ ուզում է ոլորտում բան անել, բայց չի կարողանում դա անել մրցակցային դաշտում, ասում է՝ պետություն, արի քեզ մի 20 տոկոս փայ տամ, ինձ ապահովի մրցակցությունից դուրս իրավիճակ, մեկ է՝ արդյունքում իմ 20 տոկոսի գումարը հետ կբերեմ։ Սա նմանվում է պետության հետ հանցավոր համաձայնության։ Պետությունը եթե ուզում է մասնավորում փայ ունենալ, լավ է անում, թող բաժնետոմս առնի, բայց երբ բերում-նվիրում են, դա լուրջ խնդիրների մասին է։ Ժամանակին ո՞նց էր նույն Նիկոլ Փաշինյանն ու շատ-շատերը ասում, մեղադրում էիք, թե 50 տոկոս փայ էին տալիս, որ պետական հովանավորչություն լինի, հարցեր լուծի կամ ստիպված էին տալիս 50/50։ Էդ 50/50-ի մեղադրանքները մինչև հիմա չի հաստատվել, բայց հենց դուք փայ եք մտնում 70/30 է, 80/20 է կամ էլի 50/50։ Կրկնում եմ, կա՛մ բիզնեսն ունի էնպիսի պրոբլեմ, որ պետությանն ասում է՝ արի փայ տամ, աչքերդ փակի պրոբլեմի վրա կամ ունի ինչ-որ ցանկություններ բաներ անելու ու փայ է տալիս էլի աչք փակելու համար։ 

Չէ՞ որ երբ իշխանությունը վերցնում է էդ բաժնետոմսը, էդ փայը, դա չի վերցնում ու դնում Նիկոլի աշխատասենյակի սեյֆի դարակը․ իշխանությունն ունենում է իր ներկայացուցիչը տնօրենների խորհրդում, ունենում է ազդեցություն։ Պետության ներկայացուիչն ո՞վ է լինելու էդ բիզնեսում։ Ամենայն հավանականությամբ՝ իշխանական վերնախավի ամենամոտ մարդականցից մեկը, օրինակ՝ պայմանական, Ալենի ախպերը, Արարատ Միրզոյանի քենին, Աննա Հակոբյանի էն քիչ բարեկամներից մեկը, որը դեռ նորմալ պաշտոն չունի, կամ վերջապես Նիկոլի՝ անտառներում ապրող ախպերը կամ էն մեկել ախպերը, որ մի տարում 4 ընկերության տնօրեն է դարձել, է 5-րդինն էլ կդառնա։ Հնչեղության համար ասում են՝ նվիրում են կամ վերադարձնում են ժողովրդին․ սուտը՞, իսկ ժողովրդից ո՞վ ա լինելու տնօրենը։ Բայց սա մի ՔՊ-ականի կամ նրա հարազատի բարձր աշխատավարձով աշխատանքի հարց չէ․ դա նշանակում է բյուջե փող է մտնում ՔՊ-ական պաշտոնյաների պարգևավճարների համար, փիարի համար, դա նշանակում, է, որ կառավարության էդ ներկայացուցիչը որոշում է՝ ում բարեկաները աշխատեն, գնումները Վիվա Սելը, Լիդիանն ու Զանգեզուրի կոմբինատը ումից անեն․ իսկ մենք գիտենք, որ պաշտոնյաների հարազատ-բարեկամները, ընկերներն ու զոքանչները բիզնես են բացել ու տենդեռները իրենք են շահում։ Սա, ժողովուրդ ջան, դասական կոռուպցիա է։ Եթե դա չէ, թող բացատրությունը տան, հասկանանք, թե ոնց է լինում, որ որևէ երկրում մասնավոր տնտեսվարողը որոշում է փայ տալ պետությանը։ Ինչի՞ համար։ «Էվոկաբանկ»-ը, Երևանին 254 միլիոն դրամի նվիրատվություն է անում, Տիգրան Ավինյանն ասում է՝ սա առանց ակնկալիքների ու պայմանավորվածությունների է, հետո պարզվում է՝ Երևանի կենտրոնում թենիսի կորտերը քանդում են, տարածքը վերակառուցման համար տան էդ բանկի սեփականատիրոջ ընկերությանը, որը քաղաքապետարանին նվիրել է գումար։ Գործարարը 2019 թվականին 5 հատ բազմաֆունկցիոնալ կամազ է նվիրում քաղաքապետարանին, անհատույց, առանց ակնկալիքի, հետո նրան տալիս են շենքերի կառուցման թույլտվություն «Բյուրեղ» թաղամասում։ Հիմա սրանց դիմա՞ց ինչ եք տալիս։

Սա, կրկնում եմ, շատ վատ ազդակ է, որովհետև նույն ոլորտի երկու ընկերություններից մեկը, որտեղ կա իշխանական ներկայություն, ունենում է առավելություն, անհավասար մրցակցային առավելություն։ Հիմա պատկերացրեք՝ դրսի ներդրողը նայում է՝ էս խոշոր կամպանիան, չգիտես ինչի, փայ է տալիս պետությանը, նա էլ վերցնում է։ Ու էդ դրսի խոշոր ներդրողը մտածում է՝ էս ինչ մութ գործարքներ են․ վաղը եթե որևէ հարց լինի՝ սկսած դատական վեճից, շահելու է նա, ով ունի առավելություն։ Վաղը պետությունը չի կայացնելու, չէ՞, որոշում, որով վնասի էն կազմակերպությանը, որտեղ բաժնեմաս ունի։ Կկայացնի որոշում, որը կվնասի մյուսներին, բայց ոչ իրեն։ Հիշեցնեմ, որ ամենահայտնի օնլայն կազինոյի տերը ԱԺ նախագահի, վարչապետի աներձագի, իշխանական պատգամավորի հետ գնում է Հունաստան հանգստանալու, մամուլը հայտնաբերում է, որ՝ էդ գործարարի հաշվին, իսկ ԱԺ-ում օրենք են ընդունում հօգուտ նրա։ Գործից հետո մի նախարար, օրինակի համար, բլոտ է խաղում այսինչ գործարարի հետ, հետո կառավարության նիստում նրան տալիս են հարկային արտոնություն։ Բա ձեր կարծիքով գործարարները ինչի՞ են ձգտում ԱԺ մտնել, ինչո՞ւ է ՔՊ խմբակցությունը լի գործարարներով․ որ բիզնեսը տանիք ունենա, կռիշ։ Հիմա էլ պետությունն է կանգնում կռիշ։ Ու սա վատ ազդակ է՝ այսինչ ընկերություն, ուզո՞ւմ ես պրոբլեմ չունենաս, նվիրիր քո այսքան մասը պետությանը՝ 20 տոկոս, 30 տոկոս, 50/50։

Կարճ ասած՝ սա հակատնտեսագիտական կառավարում է, սա դասական կոռուպցիա է՝ մյուսների համար խիստ վտանգավոր մեսիջներով։ Մենք ամեն օր խոսում ենք այն մասին, թե ինչ ոլորտներ են քանդել՝ բանակից սկսած, դպրոց, ընտանիք, եկեղեցի անգամ։ Ու հիմա էլ քանդում են, հերն անիծում են ներդրումային միջավայրի։ Սա պետության հիմնահատակ քանդում է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan