Իսրայելի դիրքորոշումը՝ Լապշինի հրապարակային ներողությունը Ադրբեջանից Արցախ այցելելու համար
Իսրայելի ԱԳՆ-ն ադրբեջանի իշխանություններին է փոխանցել ճգնաժամից դուրս գալու իր առաջարկությունը, կապված ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի Բաքվի պահանջով Մինսկում բերման ենթարկելու հետ:
Ինչպես հաղորդում է «Newsru.co.il»-ը՝ «Haaretz»-ին հղելով, Երուսաղեմում առաջարկել են ԱԴրբեջանի կառավարությանը փոխանցել Լապշինի նամակը հրապարակային ներողությունով Լեռնային Ղարաբաղ այցելելու և Իլհամ Ալիևի հասցեին քննադատություն հնչեցնելու համար:
«Haaretz»-ի սյունակագիր Բարաք Ռավիդը պնդում է, որ Լապշինը տվել է իր համաձայնությունը նման ձևաչափի և համապատասխան նամակ է գրել:
ԱԳՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաին հղելով, Ռավիդը նշում է, որ նման որոշումը թույլ է տալիս մոռանալ միջադեպը՝ բավարարելով բոլոր ներգրավված կողմերին՝ Իսրայելին, Ադրբեջանին, Բելառուսին և Ռուսաստանին:
Հոդվածագիրը նշում է, որ ներողության գաղափարը մի քանի շաբաթ առաջ առաջադրել է պատգամավոր Քսենիյա Սվետլովան, որն օգնում է Լապշինի ընտանիքին: Սակայն այն ժամանակ Բաքվում շարունակում էին պնդել Լապշինի արտահանձնումը, խոստանալով այնուհետև ազատել նրան: Չվստահելով ադրբեջանանական իշխանությունների խոստումներին, Լապշինը հրաժարվեց նման տարբերակից:
Zham.am