Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանն այսօր հրապարակեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով ամբաստանյալների դատավճիռները:
Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։ Դատախազը նրա համար պահանջել էր 7 տարվա ազատազրկում:
Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, Անդրանիկ Քոչարյանը՝ 2 տարվա ազատազրկման (պայմանականորեն չկիրառել), Կարեն Քոչարյանը՝ 2,6 տարվա ազատազրկման (պայմանականորեն չկիրառել), Ժորա Զաքարյանը՝ 2 տարվա ազատազրկման (պայմանականորեն չկիրառել), Արմեն Պողոսյանը` 2 տարվա ազատազրկման, Դավիթ Հարությունյանը՝ 2 տարվա ազատազրկման (պայմանականորեն չկիրառել):
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կարելի է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում։
Zham.am