Մարտական դիրքում սպանված Կարեն Կարապետյանը Ոսկեվազ գյուղից էր
Այսօր Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Կարեն Կարապետյանը Արագածոտնի Ոսկեվազ համայնքի բնակիչ էր, 23 տարեկան:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: