Ալիևը սպառնացել է Հայաստանին
Դիտել նաև
Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև
Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի
«Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև
Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին
«Այսօր Արևմուտքում տիրում են երկակի ստանդարտներ. Ադրբեջանական ժողովուրդը դա լավ գիտի։ Միաժամանակ նա լավ գիտի, որ չնայած ճնշումներին, բոլոր սպառնալիքներին, անհիմն մեղադրանքներին, մենք անելու ենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում։ Եվ մենք կշարունակենք անել այն, ինչ անում էինք նախկինում»։
Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ ուղերձում։
Նրա խոսքերը մեջբերում է Ազերթաջը։
«Հայաստանի ղեկավարությունը պետք է հետևություններ անի պատմության այս դասերից և վարվի այնպես, որպեսզի չհրահրի մեր զայրույթը»,- ընդգծել է Ալիևը։