Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին և Նիկոլ Փաշինյանին գալիք տոների կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանին և Նիկոլ Փաշինյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսական պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ բարեկամական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը և բազմակողմ կառուցողական համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին։