Սամվել Բաբայան. Ինձ մեղավոր չեմ ճանաչում (Տեսանյութ)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով հերթական նիստը։ Սամվել Բաբայանը հանդես է եկել խոսքով։
«Բաբայանին ներկայացնել կրիմինալ ձեր խնդիրն է»,-ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ այսօրվա դատական նիստում դիմելով դատավորին:
Նա իր դեմ հարուցված քրեական գործը պատվիրված որակեց:
«Շատ լավ գիտեմ, ոտերը որտեղից է, ականջները՝ որտեղից: Ուղղակի ես ասում եմ՝ կարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի ակն տրորել, թքել վրեն: Չի կարելի ուղղակի, եթե ուզում եք պետություն դառնալ: Բաբականը մի տարի ավել նստի, մի տարի պակաս նստի, դուք հարց չեք լուծելու: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, ոչ մի դեպքում»,-հայտարարեց նա:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Սույն գործով վճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին։
Zham.am