Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է նաև ՀՀ ինքնիշխանությունը. Իշխան Սաղաթելյան
«Արցախի հայաթափումը պլանավորել են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը համատեղ: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանն այդ ինքնիշխանությունը վաղուց ոչնչացրել է, թշնամու զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, ադրբեջանցի զինծառայողներն այսօր Գեղարքունիքում, Սյունիքում են, ու այս ամենը տեղի է ունեցել այս իշխանության գործունեության ու վարած քաղաքականության արդյունքում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Աղբյուր՝ yerkir.am