Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ

Հեղինակավոր հումանիտար գործիչները, գիտնականները,
բարերարները եւ գործարարները կքննարկեն գլոբալ միգրացիայի խնդիրը

Նոյեմբերի 27, 2017թ., ԵՐԵՎԱՆ. «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Բեռլինի Aurora Dialogues քննարկումներն անդրադառնալու են, թե ինչպես Եվրոպական Միությունը եւ Գերմանիան կարող են նպաստել հումանիտար խնդիրների լուծմանը զարգացման եւ ինտեգրացիայի միջոցով: Քննարկումները տեղի կունենան 2017թ. դեկտեմբերի 4-5-ը «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի Բեռլինի ներկայացուցչության գրասենյակում: Համաժողովը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի, «Մերկատոր» հիմնադրամի եւ «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության համատեղ ձեռնարկումն է:

Քննարկման մասնակիցները կանդրադառնան փախստականների ճգնաժամի հիմնական պատճառներին եւ այդ ուղղությամբ արված քայլերի արդյունավետությանը, ինչպիսիք են՝ մարդասիրական աջակցությունը, կրթությունը եւ սոցիալական ինտեգրացիան:

«Եթե մենք փախուստը եւ միգրացիան ճիշտ ընկալենք՝ որպես մարդկության համընդհանուր պատասխանատվություն, կասկած չկա, որ կկարողանանք հաղթահարել խնդիրները միասին: Մարդիկ փախստական չեն ծնվում, այլ դառնում են: Նրանք փախչում են բռնությունից եւ հալածանքներից, նրանք փախչում են, որովհետեւ վախենում են սեփական կյանքի համար: Լինել փախստական նշանալում է լինել կարիքավոր եւ մնալ ուրիշների օգնության հույսին», - ասաց Բունդեսթագի նախկին նախագահ Նորբերտ Լամերտը:

«Նշանակալից է, որ Aurora Dialogues-ը՝ որպես ամենահրատապ մարդասիրական խնդիրների քննարկումների կարեւոր միջազգային հարթակ, ընդլայնում է իր աշխարհագրությունը», - նշեց Ռուբեն Վարդանյանը՝«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների անունից: «Մենք սկսել ենք Երեւանում՝ գործով արտահայտելով մեր երախտագիտությունը նրանց, ովքեր փրկեցին հայերին 1915թ.՝ ցեղասպանության ժամանակ: Այսօր մենք Բեռլինում ենք մեր այն գործընկերների հետ, որոնք անում են կարեւոր գործ՝ բարձրաձայնելով այսօրվա հրատապ խնդիրների մասին եւ ձգտելով լուծել դրանք: Մենք, նախորդ համաժողովների փորձը եւ ձեռք բերված գիտելիքը հաշվի առնելով, կշարունակենք քննարկումներ կազմակերպել աշխարհի տարբեր քաղաքներում»:

Բեռլինի Aurora Dialogues-ի բանախոսները հումանիտար գործիչներ են, գիտնականներ, բարերարներ եւ գործարարներ: Նրանք կանդրադառնան աշխարհում միգրացիոն ճգնաժամի իրավիճակին եւ այն դերին, որ պետական եւ ոչ պետական կառույցներն ունեն, ինչպես նաեւ՝ զարգացման ծրագրերին եւ փոփոխություն բերող լուծումներին:

««Ռոբերտ Բոշ» հիմնադրամն ուրախ է հյուրընկալել հումանիտար, քաղաքացիական հասարակության եւ գործարար առաջնորդներին Բեռլինում: Մեր նպատակն է ուղղել մեր ուշադրությունը եւ գործունեությունը Գերմանիայում եւ Եվրոպայում միգրացիայի, ինտեգրման եւ ներգրավման ոլորտներում: Հետեւաբար, մենք ակնկալում ենք ծանոթանալ տարբեր մոտեցումների, որոնք նպատակ ունեն գտնել լուծումներ եւ իրականացնել համապատասխան գործողություններ», - ավելացրեց դոկտոր-պրոֆեսոր Յոախիմ Ռոգալը՝ «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի նախագահը եւ գործադիր տնօրենը:

«Մեր գործընկերությունը եւ Բեռլինի Aurora Dialogues-ը կբերի յուրօրինակ փորձառություն եւ ներկայիս միգրացիոն ճգնաժամի լուծումներին ուղղված մոտեցումներ՝ հիմնված առավել կայուն եւ բազմակողմանի զարգացման ու ինտեգրացիայի քաղաքականության վրա: Ես կարծում եմ՝ սա կարեւոր քայլ է աշխարհի ուշադրությունը հումանիտար ճգնաժամի վրա բեւեռելու համար», - ասաց «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության հիմնադիր եւ գործադիր տնօերն Ինգրիդ Համը:

«Լայնախոհությունը, հարգանքը եւ հանդուժողականությունը մեր արժեհամակարգի կենտրոնում են: Այս արժեքները պետք է բարձր պահել, հատկապես, երբ բախվում ենք այնպիսի բարդ խնդիրների, ինչպիսիք են միգրացիան եւ ինտեգրացիան: Մենք մեր գործընկերոջ՝ «Ինտեգրացիայի եւ միգրացիայի գերմանական հիմնադրամների» Փորձագիտական խմբի հետ նպաստում ենք հանրային բանավեճի ծավալմանը եւ լավագույն փորձի ներդրմանը: Բեռլինի Aurora Dialogues-ն ի մի է բերում տարբեր ոլորտների մոտեցումներ՝ ուղղված այս բազմակողմանի խնդրին», - նշեց «Մերկատոր» հիմնադրամի գործադիր տնօրեն Վինֆրեդ Քնայփը:

«Ավրորա» մարդասիրական մրցանակի ոգուն հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումների շարքը ներկայացնում է մարդկանց, որոնք իրականում և շարունակաբար աշխատում են ընդդեմ այսօրվա վայրագությունների, ինչպես նաև փորձում է նախանշել այնպիսի գաղափարներ, որոնք կարող են շոշափելի փոփոխություններ բերել: Քննարկումների երրորդ տարում Aurora Dialogues-ը խրախուսում է այնպիսի համագործակցությունները, որոնք հնարավոր կդարձնեն ուսումնասիրել անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա կերտելու կարեւորությունը:

Բեռլինի Aurora Dialogues-ի ծրագրի, բանախոսների եւ կազմակերպիչների մասին ավելին՝ այստեղ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:


Ավելին՝ www.auroraprize.com


«Ռոբերտ Բոշ» հիմնադրամի մասին

Robert Bosch Stiftung GmbH-ը Եվրոպայի ամենամեծ հիմնադրամներից մեկն է, որը կապված է մասնավոր ընկերության հետ: Իր բարեգործական աշխատանքում այն փորձում է լուծել սոցիալական խնդիրներն իրենց նախնական փուլում եւ զարգացնել օրինակելի լուծումների փորձը: Այս նպատակով այն զարգացնում եւ իրականացնում է սեփական նախագծեր: Բացի այդ, այն աջակցում է գործընկեր կազմակերպությունների նախաձեռնություններին, որոնք ուղղված են միեւնույն նպատակներին: «Ռոբերտ Բոշ» հիմնադրամն ակտիվ է առողջապահության, գիտության, սոցիալական, կրթության եւ միջազգային հարաբերությունների ոլորտներում: Ավելին, առաջիկա տարիներին հիմնադրամն ավելի ակտիվ կերպով ուղղակիորեն գործունեություն է ծավալելու երեք ուղղությամբ՝ միգրացիա, ինտեգրացիա եւ ներգրավում. սոցիալական համակեցություն Գերմանիայում եւ Եվրոպայում եւ կայուն բնակավայրեր: 1964թ. ի վեր «Ռոբերտ Բոշ» հիմնադրամը բարեգործական նախագծերի է ուղղել ավելի քան 1.4 միլիարդ եվրո:

Ավելին՝ www.bosch-stiftung.de


«Գլոբալ հեռանկար» նախաձեռնության մասին

«Գլոբալ հեռանկարներ» (Global perspectives) նախաձեռնության նպատակն է ակտիվացնել կայուն, հավասարակշռված եւ արդար գլոբալ զարգացման շուրջ դիսկուրսը՝ այսպիսով ակտիվորեն աջակցելով Գերմանիայի կողմից 2015թ. ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանը: 17 նպատակներից 11-ն առնչվում են միգրացիային եւ փախստականներին, ինչն առավել մեծ կարեւորություն է բերում Կայուն զարգացման նպատակների հանդեպ հանձնառությանը եւ ավելի լավ ու հավասարակշռված զարգացմանը:

Ավելին՝ www.gp-initiative.org

«Մերկատոր» հիմնադրամի մասին

«Մերկատոր» (Mercator) հիմնադրամը մասնավոր եւ անկախ հիմնադրամ է: Իր աշխատանքով այն նպատակ ունի հասարակությունը դարձնել առավել բաց, հանդուրժող եւ հավասար հնարավորություններով: Այս համատեքստում այն կենտրոնացած է Եվրոպան հզորացնելու վրա՝ նպաստելով կարիքավոր երեխաների եւ երիտասարդների, հատկապես՝ միգրանտների կրթական առաջընթացին, նվազեցնելով կլիմայական փոփոխությունները եւ զարգացնելով բնական եւ հումանիտար գիտությունները: Լինելով Գերմանիայի առաջատար հիմնադրամներից մեկը՝ «Մերկատորը» ակտիվ է ազգային եւ միջազգային մակարդակներում: Այն հատուկ ուշադրություն է դարձնում Գերմանիայի Ռուր շրջանի վրա, որը հիմնադիր ընտանիքի ծննդավայրն է, եւ այստեղ է գտնվում հիմնադրամի գլխավոր գրասենյակը: «Մերկատոր» հիմնադրամը կարեւորում է 2017-2018 թվականների եվրոպական միգրացիոն քաղաքականությունը:

Ավելին՝ www.stiftung-mercator.de

 

Գերմանիայում մեդիա հարցումների համար՝
Էլ. հասցե. [email protected]
Հեռ. +49 30 4081 7660

Բոլոր մեդիա հարցումների համար՝
Էլ. հասցե. [email protected] կամ [email protected]
Հեռ. +44 203 047 2315 կամ +374 60 700 800

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan