ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վաղը կժամանի Երևան
Դիտել նաև
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի»
Գերմանական DW՝ «Դոյչե վելլե» հանրահայտ հեռուստաալիքը «ղժժում» է Փաշինյանի վրա
Հայտնի է, թե ով է սաբոտաժի ենթարկել 2021 թվականին ՀԱՊԿ-ից Հայաստանի ռազմական օգնության ստացումը (տեսանյութ)
ՀԱՊԿ-ում արձագանքել են Փաշինյանի` պատասխանատվության գոտու մասին հարցին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ քննարկելու Մինսկում կայացած կազմակերպության գագաթնաժողովի արդյունքները, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի ծառայությանը: «Նախատեսվում է քննարկել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեղ նիստի արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Մինսկում: