ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռուբիկ Նավոյանն ազատվել է ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռուբիկ Նավոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: