Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը շատ իրատեսական է. Նիկոլ Փաշինյան
Մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը շատ իրատեսական է, եթե Բաքուն հաստատի երկու երկրների ղեկավարների միջև արդեն իսկ համաձայնեցված սկզբունքները։
Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման բացման արարողության ժամանակ։ «Եթե Ադրբեջանը հաստատի այդ սկզբունքները, ապա մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքումը շատ իրատեսական է»,- նշել է նա։