Ոստիկանության 28-ամյա աշխատակիցը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է
Այսօր, նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Համբարձումյանը Նորաշեն-Վերին Արտաշատ ավտոճանապարհի Բերդիկ գյուղի վարչական տարածքում իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 GՍ 914 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Հ. Հովհաննիսյանը աշխատում է ոստիկանության Մասիսի բաժնի ՊՊԾ ջոկատում և ըստ տեղեկությունների, հնարավոր է, հարուցված քրգործը փոխանցվի Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն:
Մանրամասները` Shamshyan.com- ում