«Երևանն ու Բաքուն պետք է որոշեն խաղաղության պայմանագրի կնքման ժամկետները»․ Զախարովա
Դիտել նաև
ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա
Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա
«ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ազգային շահերից չի բխի»․ Զախարովա
«Մոսկվան Երևանին նախազգուշացրել է»․ Զախարովա
Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել․ Զախարովա
Երևանն ու Բաքուն պետք է որոշեն խաղաղության պայմանագրի կնքման ժամկետները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ողջունել ենք Բաքվի և Երևանի փոխադարձ համաձայնությունը՝ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ։
Մենք ողջունել ենք նաև ռազմագերիների փոխանակման մասին նրանց պայմանավորվածությունը՝ բոլորը բոլորի դիմաց բանաձևով»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը։ Դա, նրա խոսքով, նպաստում է փոխվստահության ամրապնդմանը և լրացուցիչ հնարավորություններ է բացում հաշտեցման համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020-2022թթ. կնքված պայմանավորվածությունների համաձայն: