1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Բիթքոինը հասել է պատմական առավելագույն ցուցանիշի` 20 000 դոլար Կիևի կենտրոնում Սահակաշվիլիի կողմնակիցները փորձել են վերցնել Հոկտեմբերյան պալատը. Տեսանյութեր. Լրացված Արտառոց դեպք. Կոտայքում ինտերնետով երեխայից պահանջել են ինքնասպան լինել Եղանակը այսօր և առաջիկա երկու օրվա ընթացքում Տրանսպորտի նախարարությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Մոուրինյուն Մխիթարյանի մասին․ «Բավարար արժեքի դիմաց ֆուտբոլիստը կարող է հեռանալ» Սենսացիոն ձերբակալություններ. ՊՆ-ում մատները «լիզել» են մարգարինո՞վ Երևանում տեղումներ են սպասվում Սանկտ Պետերբուրգում կանխվել է ԻՊ-ի կողմից ծրագրված ահաբեկչությունը Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ԼՐԱՀՈՍ
Բիթքոինը հասել է պատմական առավելագույն ցուցանիշի` 20 000 դոլար Կիևի կենտրոնում Սահակաշվիլիի կողմնակիցները փորձել են վերցնել Հոկտեմբերյան պալատը. Տեսանյութեր. Լրացված ԻՊ-ի կողմնակիցները հարձակվել են Պակիստանում գտնվող քրիստոնեական եկեղեցու վրա Խոշոր ավտովթար. մերկասառույցի պատճառով մեքենան գլխիվայր հայտնվել է ձորում Կրակոցներ` Սյունիքի մարզում Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինայի աղմկահարույց բաժանումը. Սերը` սեր, թալանը` թալան. Նոր տեսանյութ Արտառոց դեպք. Կոտայքում ինտերնետով երեխայից պահանջել են ինքնասպան լինել Եղանակը այսօր և առաջիկա երկու օրվա ընթացքում Մեքենայից հափշտակել են ընդհանուր առմամբ մոտ 1մլն դրամ առժողության ապրանքներ Կինն ամուսնուն սպանել է տվել` 20 000 դոլար խոստանալով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Տրանսպորտի նախարարությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ուկրաինական հեռուստաընկերությունը Պուտինին սխալմամբ անվանել է Ուկրաինայի նախագահ. Տեսանյութ Սևամորթ փախստականը դաժան ծեծի է ենթարկում գերմանացի տարեց մի կնոջ` Գերմանիայում. Տեսանյութ Հայուհին և ադրբեջանուհին միասին երգում են հայերեն լեզվով` Մի գնա. Տեսանյութ. Դեկտեմբերը կիսվեց, անգամ չզգացինք Այո՛, մենք դիմացկուն ազգ ենք.Հիմա էլ ձիու միս ենք կուլ տալու և հաստատ էլի չենք սատկելու Սամվել Մարտիրոսյան. Լինկդինում ամենաազդեցիկ մարդը հայ է Մարշալ Բաղրամյանը՝ 1918 թ․ թուրք-հայկական ճակատամարտերի մասին (Տեսանյութ) Ինչու էր քաղաքացին զինված շրջում Երևանում (Տեսանյութ) Մոուրինյուն Մխիթարյանի մասին․ «Բավարար արժեքի դիմաց ֆուտբոլիստը կարող է հեռանալ» Վրաերթի են ենթարկվել 54-ամյա կին և 14 ու 15 տարեկան պատանիներ Սիրուշոն արևային Սիդնեյից գեղեցիկ լուսանկար է հրապարակել Ստալինը պարբերաբար իշխանական վերնախավի մոտ խոսում էր իր հեռանալու մասին Վարչապետը «ծա՞նր է տանում» մամուլի քննադատությունը Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. հետագայում՝ շահագործումը Սենսացիոն ձերբակալություններ. ՊՆ-ում մատները «լիզել» են մարգարինո՞վ Հայաստանը չի կարող կամուրջ լինել ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Մաքսային միությունը բացառում է դա Ծառուկյանը հյուրընկալել է արաբական աշխարհի մի խումբ շեյխերի և նրանց որդիներին Երևանում տեղումներ են սպասվում Երևանի բնակիչը գողացել ու վաճառել է ձիու և էշի միս Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը (տեսանյութ) Ըանտանիքի 6 անդամներ, այդ թվում 2-ամյա երեխան, թունավորվել են պահածոյացված մսից Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք Սանկտ Պետերբուրգում կանխվել է ԻՊ-ի կողմից ծրագրված ահաբեկչությունը ԱՄՆ-ում կինը 24 տարի շարունակ ստանում էր մահացած մոր թոշակը Արնոլդ Քոչարյանի դասարանական համերգով կեզրափակվի Մ. Սարյանի տուն-թանգարանի միջոցառումների շարքը Թուրքմենստանում սննդային ճգնաժամ է սկսվել Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ջիգարխանյանի նախկին կնոջ ներկայացուցչին դաժան ծեծի՞ են ենթարկել. Տեսանյութ Որո՞նք էին Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական մեսիջները Դիլիջանի ոլորաններում Кaмаз-ը դուրս է եկել ճանապարհից և կախվել ձորում Ադրբեջանցի լրագրողը ռուսական հեռուստաալիքի եթերում փորձել է հարվածել հայ փորձագետին (Տեսանյութ) Սուրճ պատրաստող սարքիից գողացել են զգալի չափի գումար (Տեսանյութ) Հենց Հեյդարի դագաղի պահակից սկսվեց գեներալ Զաքիր Հասանովի վերելքը (Լուսանկար) Սոֆյա Ավագիմյանի ամանորյա լուսանկարները որդու և ամուսնու հետ (Photo) Մոուրինյոն նման կերպ կվարվեր նաև Մեսսիի և Ռոնալդու դեպքում ևս Անցումը սահուն կլինի, բայց հետո կլինի շատ ցավոտ Ես էսպիսի բան չէի տեսել՝ արտագաղթում են ու տանում են նաև իրենց սառնարանը Գագիկ Սուրենյան. Հայաստանի հետ կապ չունեցող այս լուսանկարը տեղադրել են համացանցում Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 2) Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (ամբողջական տեքստ) Մարզպետի և նախարարի ջրերը մի առվով չեն հոսում 5 տոկոսանոց տնտեսական աճը վատ ցուցանիշ չէ. Սերժ Սարգսյանը գնահատել է կառավարության գործունեությունը (Տեսանյութ) Արտակ Սարգսյանը «զավթել է» Կոմիտասի պողոտայի մայթերից մեկը (լուսանկարներ) Ինչպես է վատնել Տարոն Մարգարյանը բյուջեի միջոցները Գալուստ Սահակյանն ուզում է որդուն նոր հսկա կառույցի ղեկավար դարձնել Սոցապ նախարարը կանոնակարգի խախտումներով է կադրային նշանակումներ կատարում Ռուս սահմանապահները դադարեցնում են սահմանի հսկողությունը Ադրբեջանը զոհ ունի Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է Նալբանդյանի հայտարարությանը Սամվել Ալեքսանյան VS Սերժ Սարգսյան. ինչպես դառնալ միլիոնատեր Տարեվերջը լավ ցուցանիշներով փակելու առաջադրանք. Հերթական փոփոխություններ՝ ՊԵԿ-ում Իմ որոշումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ անձնականից մինչև այլ գործոններ. Սերժ Սարգսյանը՝ 2018-ին վարչապետի պաշտոնի մասին (Տեսանյութ) Շփման գծում դիվերսիաների հնարավորությունը նվազել է. Սերժ Սարգսյան ԵՄ վիզաների պահանջի վերացումը այլ գործընթաց է. Սերժ Սարգսյան Պոռնո-աստղի ամուսինը պատմել է ընտանեկան երջանկության գաղտնիքի մասին Հայկական կինոթանգարանը կդառնա լավագույն թանգարաններից մեկը (Լուսանկանրներ) Մի՞թե իշխանություններն իսկապես վախենում են արդար մրցակցությունից. Քսենիա Սոբչակի հարցը Պուտինին (Տեսանյութ) Հերթական արտակարգ դեպքը Գյումրիում. ՌԴ 102-րդ ռազմաբազայի եֆրեյտորի կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գալուստ Սահակյանը վարչապետի դերում տեսնում եմ Սերժ Սարգսյանին Դեռ չենք քննարկել «Ելքի» առաջարկը. Վահե Էնֆիաջյան «Ելք»-ը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Մոուրինյո. Այս պահին Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում տեղ չկա Հայաստանին եւ Լիբանանին հաջողվել է ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. Սերժ Սարգսյան ՊՆ զինծառայողին 5 տարի ազատազրկում է սպասվում Վլադիմիր Պուտինի ասուլիսը՝ ուղիղ «Հայաստանը չի կարող լինել մահմեդականների բարեկամը»․ Ալիև (Լուսանկարներ) Ջիգարխանյանի կինը կապված է եղել քրեական հանցագործների հետ. ականատեսները խոստովանում են. Տեսանյութ Արձագանք Սերժ Սարգսյանի ելույթին
Հարցում

ԱԶՆԱՎՈՒՐ. ՄԵՌՆԵԼՆ ԱՏՈՒՄ ԵՄ

 

«Քույրս ու ես գետնին էինք քնում, ներքնակները զիջել էինք մեր տանը պատսպարված հրեաներին»

Ավստրիական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ լեգենդար Ազնավուրը համերգային շրջագայություն է սկսել նոյեմբերից. նա 13- ին երգել է Միլանում, 30-ին ելույթ կունենա Սոֆիայում, դեկտեմբերի 9- ին երգելու է Վիեննայում (Stadthalle), իսկ դրանից հետոՙ ֆրանսիական մի շարք քաղաքներում, այնուհետ 2018- ինՙ Ամստերդամում, Սանկտ Պետերբուրգում, Տոկիոյում: KURIER- ի հետ ծավալուն հարցազրույցում Թել Ավիվին նոր հրաժեշտ տված 93- ամյա Ազնավուրը պատմել է նաեւ, թե ելույթ է ունեցել 7000 հանդիսատեսի առջեւ: Հրեաներն իմ արվեստն ընդունած առաջին հանդիսատեսն էին, ասել է Ազնավուրը, բայց արաբական աշխարհում էլ նա աստղ է համարվում, հավելում է ավստրիական լրատունՙ ներկայացնելով երգչի խոսքըՙ «Դուստրերիցս առաջինը հրեայի հետ էր ամուսնացել, երկրորդնՙ արաբի, երկուսին էլ սիրում եմ, հրաշալի մարդիկ են»: KURIER-ը գրում էՙ նա մերժում է համերգային իր շոուները «հրաժեշտի» անվան տակ մատուցել: «Դա ուրիշների համար է, ոչ իմ, ասում է, դադարեցնելը մահ է, դրան դեռ պատրաստ չեմ»:

«Ազգ»-ի նոյեմբերի 3-ի համարում ներկայացրել էինք Շառլ Ազնավուրի Գերմանիայում լույս տեսնող «Յուդիշե ալգեմայնե» գերմաներեն շաբաթաթերթի հետ զրույցից այն հատվածը միայն, որ վերաբերում էր Իսրայելիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: «Նա ամենաճանչված ֆրանսիացիներից մեկն է, մեծագույն շանսոնիեներից, որ 93 տարեկանում էլ համաշխարհային աստղ է մնումՙ ամեն օր գրելով, մեղեդի ստեղծելով, անգամՙ համերգային շրջագայությունների մեկնելով», այսպես է բնութագրում Ազնավուրին հեղինակ Իգալ Ավիդանը, այդուհետ անդրադառնում Թել Ավիվ մեկնելու առիթին. ի հարգանս ծնողներիՙ Միշա եւ Քնար Ազնավուրյանների Շոյայի ժամանակ ցուցաբերած սխրանքի, Իսրայելի նախագահ Ռիվլին Ռաուլ Վալլենբերգ շքանշանով է պարգեւատրում երգչին ու քրոջըՙ Սեդային, որ Փարիզի իրենց բնակարանում Գեստապոյի տեսադաշտից թաքցել են հրեաներին: «Հենց Հայոց ցեղասպանության վերապրող լինելու հանգամանքով է պայմանավորված Ազնավուրյաններիՙ հետապնդվող հրեաների, ընդդիմացող մարտիկների, Վեհրմախթի դասալիքների հանդեպ ցուցաբերած համերաշխությունը», գրում է Ավիդանը «Յուդիշե ալգեմայնե»-ի հիշյալ հարցազրույցի նախաբանում:

Ազնավուրի հետ հանդիպումը կայացել է Փարիզում, Իսրայել մեկնելու նախօրեին: Նոյեմբերի 2- ին հիշյալ շաբաթաթերթում առցանց տեղադրված հարցազրույցը նկատելի շատ ընթերցող է ունեցել: Միգուցե դա էր պատճառը, որ նույն հեղինակի ստորագրությամբ մի քիչ այլ մանրամասներով ու շեշտադրմամբ այդ զրույցը նոյեմբերի 6- ին հետաքրքրել էր նաեւ գերմանական ռադիոյին («Դոյչլանդֆունկին»):

Ստորեւ այդ զրույցի հետաքրքրական դրվագներըՙ մասնակի կրճատումներով:

Ազնավուրը եբրայերեն ողջունելով ասացՙ Bruchim Habaim ( բարի գալուստ, գեղարվեստականՙ օրհնյալ են նրանք, որ գալիս են- Ան. Հ.) այնուհետ Schma Israel աղոթքի սկիզբը հիշեց:

- Մեծ մասը մոռացել եմ, առաջին տողերն եմ հիշում միայն: Հաճախ էի իմ լավ ընկերներից մեկինՙ նորաձեւության ճանաչված դիզայներ Թեդ Լափիդուսին սինագոգ ուղեկցում, այլապես նա չէր գնա: Այդ էր պատճառը, որ Ֆրանսիայում բոլոր հրեաները կարծեցին, թե հրեա եմ: Ֆիլմերում միայն 2 անգամ եմ հայի դեր տարել, 7 անգամՙ հրեայի: Սիրածս դերակատարումը խաղալիքներ վաճառող հրեա Զիգիզմունդ Մարկուսի դերն է «Թիթեղյա թմբուկ» ֆիլմում: Այնտեղ պիտի կադդիշն ( հրեաների սրբազան աղոթքներից, որ արամեերեն է նաեւ- Ան. Հ.) արտասանեի, դժվար էր:

- Իդիշը որտեղի՞ց գիտեք:

- Մի քիչ սովորել եմ հրեա ընկերոջիցս, որ հորս հետ այդ լեզվով էր խոսում: Երբ հայրս երիտասարդ էր, Վրաստանում երեխաները հարեւանների բոլոր լեզուները խառնում էին իրարՙ ռուսերենը, հայերենը, վրացերենը ու նաեւՙ իդիշը: Ինքս ինձ անվանում եմ աշքենազյան միակ Goi- ը ( ոչ հրեա,օտար- Ան. Հ.), մանկության տարիներին, նաեւ ավելի ուշՙ բոլոր ընկերներս հրեաներ էին: Նրանց ծնողները հայերի նման ներգաղթյալներ էին, ապրում էին նույն մասում, դեպի Ֆրանսիա փախուստի նույն ուղին էին բռնելՙ Թեսալոնիկի վրայով: Փարիզի հյուսիսային մասում Marche՛ aux Puces de Saint-Ouen շուկայում (անտիկ տարատեսակ ապրանքի աշխարհի ամենամեծ շուկան է մինչ այսօր- Ան. Հ.) աշխատում էին միասին: Երբ հրեաները, գերմանացիների ներխուժումից առաջ, հասցրեցին փախչել Ֆրանսիայից, շուկայում իրենց տաղավարները հանձնեցին տեղաբնակ հայերին: Նրանց վստահում էին, հավատալով, որ պատերազմի ավարտից հետո իրենց տաղավարները հայերն առանց խնդիրների կվերադարձնեն: Նրանք սերտորեն համագործակցում էին, իրար լավ էին ճանաչում:

- Այն ժամանակվա խիզախ գործողությունները դեռ կարո՞ղ եք հիշել:

- Հրեաներից մեկի անունը Սիմոն էր, մեզ մոտ եկավ իր հայուհի կնոջՙ Կարմենի միջոցով, մյուսն Ադրբեջանից էր: (Ազնավուրի քույրըՙ Աիդան իր գրքում նշում է մի ռումինացի հրեայի մասին, որ նացիստական Գերմանիայից էր փախել- «ՅԱ» թերթի խմբ): Ծնողներիս տանը քույրս ու ես քնում էինք գետնին, քանի որ մեր ներքնակները զիջել էինք նրանց:

- Վեհրմախթի դասալիքների՞ն էլ էիք օգնում:

- Գերմանացիներն այդ մարդկանց հարկադրաբար էին զինակոչել, համազգեստ էին տվել, ուղարկել Վեհրմախթ (նացիստական Գերմանիայի զինված ուժեր - Ան. Հ.): Իմ պարտականությունը դասալիքների համազգեստը դեն շպրտելն էր: Ես դրանք կոյուղին էի նետում, անշուշտՙ նույնի մեջ չէ: Նրանք մեր տնից դուրս էին գալիս քաղաքացիական հագուստով: Մեր տան առաջին հարկում հրեա նույնասեռ մի զույգ էր ապրում: Քույրս նրանց ինքնությունը հայտնաբերելուց հետո երբեմն դաշնամուրով նրանց ազգային օրհներգն էր նվագումՙ «Հաթիկվան»: Պատերազմի ավարտից հետո երբ հանդիպել էին, քրոջս ասել էինՙ «Գիտեինք, որ դա մեզ համար էիր նվագում»:

- Ձեր կյանքի մասին 5 գիրք եք գրել, փրկելու մասինՙ միայն հպանցիկ հիշատակումով: Ինչո՞ւ:

- Չեմ սիրում ինքնահավան մարդկանց: Արդյո՞ք ես համեստ եմ: Որպես երգահան բնավ էլ համեստ չեմ, որպես երգիչՙ նույնպես, միայն կյանքում եմ համեստ: Շատ հետաքրքրական է, որ հենց իսրայելցինՙ պատմաբան Յաիր Աուրոնը, որ տասնամյակներ ի վեր հետազոտում եւ ուսուցանում է Հայոց ցեղասպանության մասին, այս պատմությունը գրառեց: Այդ նպատակով 2015- ին նա զրուցեց քրոջսՙ Աիդայի եւ ինձ հետՙ իր «Փրկարարներ եւ մարտիկներ» գրքի համար, որ լույս տեսավ անգլերեն, եբրայերեն, հայերեն, ֆրանսերեն:

- Վալլենբերգ շքանշանի հետ մեկտեղ Ձեր ծնողներին մեծարելու են նաեւ հրեա-արաբական Նեվե Շալոմ գյուղում: Ի՞նչ նշանակություն ունի դա Ձեզ համար:

- Շատ հպարտ եմ, որ հիմա ծնողներիս արարքն արժեւորում են, կարեւոր է նաեւ այն, որ իսրայելցիներին ցույց տանք, թե ժամանակին ողջ աշխարհը հակասեմական չէր: Այս այցիս ժամանակ պաղեստինցիներն էլ են ուզում ինձ հետ հանդիպել: Հոյակապ կլիներ, որ կողմնակի մեկը, որ ոչ հրեա, ոչ էլ պաղեստինցի է, նպաստի կողմերի երկխոսությանը:

- Նեվե Շալոմի «Աշխարհի արդարակյացների այգում» հարգում են ոչ միայն հրեաների կյանքը փրկողներին, դրանով այն Երուսաղեմի ազգային Յադ Վաշեմ հուշահամալիրից տարբերվում է: Յադ Վաշեմը գիտե՞ք:

- Իհարկե, եղել եմ այնտեղ: Մի քանի տարի առաջ արդեն խրախուսում էի, որ Հայոց կոտորածների հուշահամալիրներից մեկը Յադ Վաշեմի օրինակով կառուցվի: Աշխարհի որ երկրում ասես, եթե մի հրեայի փողոցում կանգնեցնեք ու Իսրայելի մասին հարցնեք, ինչ- որ բան կկարողանա ասել: Բայց բոլոր հայերը չէ, որ իրենց պատմությունը գիտեն, թեեւ նախկինում ավելի նվազ էր նրանց թիվը: Մարդը պիտի իր արմատները ճանաչի, ծնողներն էլ պիտի զավակներին իրենց կրոնն ու մայրենի լեզուն սովորեցնեն: Շատ կարեւոր է. կրոնը երեխային ճիշտ ուղին է ցույց տալիս, իսկ լեզուն բովանդակ աշխարհն է բաց անում:

Կրոնը միայն հաշտեցման առաքելությունն ունի: Ով նրա անունից պատերազմ է վարում, Աստծո եւ աշխարհի մասին ոչինչ չի հասկացել: Արարիչը արվեստագետի նման տարբեր անուններ ունիՙ Աստված, Ալլահ, Շիվա: Աստծո անունից կռվելը մեղք է: Անհնար է պատկերացնել, որ մարդասպան աստված ունենք: Ես մի երգ էի սկսելՙ «Մզկիթն ու եկեղեցին», բայց բոլոր ընկերներսՙ հրեաներ եւ ոչ հրեաներ, զգուշացրեցին այն չհրապարակելՙ խնդիրներ կունենաս: Ֆրանսիայում իսլամիստների ահաբեկչական գործողությունների խորապատկերին այսպիսի ներդաշնակ վերնագիրը կարող է սադրիչ ընկալվել: Այնինչ հավատում եմՙ կրոններն ավելի շատ միավորում, քան բաժանում են:

- Ձեր ընտանիքը կրոնապա՞շտ էր:

- Հայրսՙ հազիվ թե, մայրսՙ մի քիչ: Ես եկեղեցի եմ գնում մկրտությունների, պսակի եւ թաղման առիթներին: Երկու դուստրերիս էլ Փարիզում եմ մկրտել, երկու որդիներիսՙ Հայաստանում: Մկրտությունն ինձ համար կարեւոր է: 1967- ին վերջին ամուսնությունս հայկական եկեղեցում է կայացել. բողոքական շվեդուհին երկիր ուներ, հայսՙ չուներ: Թոռներիցս Հակոբն է մեր ընտանիքի միակ հրեան: Նրա հայրը մահացավ այն ժամանակ, երբ տղան իր Barmizwa-ն ( հրեաների օրենքովՙ տղաների 13 տարեկան 1 օրական եւ աղջիկների 12 տարեկան 1 օրական դառնալը նշվում էՙ որպես կրոնական հասունության տարիք- Ան. Հ.) պիտի տոներ, ուստի արարողությունը չեղարկվեց: 2014- ին Իսրայել մեկնելիս նրան հետս տարա: Նախապես հայտնի րաբբիներից մեկի որդու հետ էի ծանոթացել, որ օգնել էր ուզում: Իրականում նմանատիպ մի բան կազմակերպեց մի սինագոգում, որ Երուսաղեմի Լացի պատին է սահմանակցում: Այդ արարողությունը Հակոբի համար շատ հուզիչ էր, դրանից հետո հրեական պատվիրաններին հետեւում է, օրինակՙ սնունդ ընդունելու կարգին:

Կրտսեր որդիսՙ Նիկոլան, հայերեն է սովորում, հայուհու հետ է ամուսնացել: Շատ ուրախ եմ նրա համար:

- Հենց նոր թաղման մասին էիք խոսում: Արարողակարգի մասին արդեն խորհե՞լ եք:

- Ոչ, քանի որ մեռնելն ատում եմ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Azg.am

 

website by Sargssyan