Մոուրինյո. Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում
Դիտել նաև
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան
Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի սուպերգավաթակիր. «Ինտերը» Էր Ռիադում հաղթեց «Նապոլիին»
Կհանդիպենք եզրափակչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ, բայց...
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել նախորդ 2 խաղերին Չեմպիոնների լիգայում ու անգլիական Պրեմյեր լիգայում:
«Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում: Խոսքը ոչ թե 2-3 խաղի մասին է, այլ 4-5: Նա լավ սկսեց մրցաշրջանը, իսկ հետո քայլ առ քայլ անհետացավ: Նրա խաղի մակարդակն աստիճանաբար իջնում է գոլերի, գոլային փոխանցումների, բարձր պրեսինգի, թիմին օգտակար լինելու եւ մրցակցի կիսադաշտում գնդակ խլելու տեսանկյունից: 10 համարի դիրքում խաղացող ֆուտբոլիստը պետք է անի այդ ամենը»- ասել է նա:
Zham.am