«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա «Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև «Կրկնակի» նշագծումը Գայի պողոտայում երթևեկության խառնաշփոթ է ստեղծում. ահազանգում է Մանուկ Սուքիասյանը Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը. Armlur.am

Արմեն Գրիգորյան. «Չեմ կարծում, որ եթե ԵՄ-ն հրաժարվի պայմանագրից՝ ՀՀ-ում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ արձանագրվեն»

Նախկին փորձը հուշում է, որ միշտ էլ հնարավոր է, որ ինչ-որ բան փոխվի: Այս մասին ասել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ այսօր նախատեսվող ստորագրմանը:

Նրա կարծիքով՝ համաձայնագրի չստորագրման հավանականությունը մեծ չէ, բայց կարող է ստորագրվել, հետո պարտականությունները կատարելուց հրաժարվել:

«Չեմ կարծում, որ եթե Եվրամիությունը հրաժարվի պայմանագրից՝ Հայաստանում պետք է մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ արձանագրվեն, բայց քանի որ Հայաստանի իշխանությունն իր պարտականությունները, պայմանավորվածությունները հաճախ չի կատարում, ապա այստեղ տեղին է «Երբեք մի ասա երբեք» ասույթը: Այստեղ ավելի շատ ընթացիկ իրադարձություններից է կախված, թե ինչ զարգացում կունենա այդ պայմանագիրը»,-ասել է քաղաքագետը:

Նա չի կարծում, որ սա երկարաժամկետ ասոցացման պայմանագիր է, որովհետև, մեծ հաշվով, պայմանագրի հիմնական թիրախը Հայաստանում բարեփոխումների կատարումն է, ոչ թե ավելի շատ Եվրամիության հետ ինտեգրումը, նույն տնտեսական բարեփոխումները, քաղաքական համակարգի բարեփոխումները, կրթության բարեփոխումները:

«Պայմանագիրը եվրոպական ինտեգրման չէ, բայց կարող է արգումենտ հնչել, որ հենց այդ բարեփոխումները կարող են հիմք լինել ինտեգրման, չնայած օբյեկտիվորեն հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն պրոցեսները՝ դժվար թե սա դեպի Եվրոպա գնալու պայմանագիր լինի, այլ ավելի շատ Եվրոպայի հետ հարաբերությունները բարելավելու պայմանագիր է»,-ասել է Արմեն Գրիգորյանը:

Նրա բնորոշմամբ՝ փոփոխություններ լինելու են Հայաստանում. «Ամենակարևոր գործոնը Հայաստանում, որ կարող է բարեփոխումների ստարտ լինել, պետք է ապրիլից հետո Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հրաժարվելը լինի, որովհետև այս պայմաններում բարեփոխումներ չիրականացնելը նաև դրանից է կախված»:

Քաղաքագետի ձևակերպմամբ՝ վերջին 10 տարվա ընթացքում, մեծ հաշվով, Սերժ Սարգսյանը բարեփոխումներ չի կատարել՝ նույնիսկ ունենալով Եվրամիության հետ գրեթե նույնատիպ նախագծեր, երբ Եվրամիությունն աջակցում էր Հայաստանին բարեփոխումներ անել:

«Պատմական փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն երկրները, որտեղ ինչ-որ մեկը երկար է մնում իշխանության, միշտ խնդիրներ են ունենում, վերցնենք մեր անմիջական հարևաններին. և՛ Պուտինը, և՛ Էրդողանը երբ եկել են իշխանության, բարեփոխումներ են իրականացրել, իրենց առաջին երկու ժամկետներում երկիրը դրել են զարգացման ռելսերի վրա, բայց հենց նպատակ են դրել երրորդ ժամկետում մնալու, արդեն խնդիրներ են առաջացել: Չեմ ասում, որ եթե ինչ-որ բարեփոխումներ են կատարում, կարող են մնալ, նույնիսկ հաջողություններ ունենալուց հետո ձախողումներ են ունենում, բայց եթե ձախողումից հետո փորձում են երրորդ ժամկետում մնալ, ապա մենք ավելի շատ ունենում ենք այնպիսի պատկեր, ինչպիսին Զիմբաբվեում է»,-ասել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan