Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
«ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման

ԵՄ դիտորդները կլքեն Հայաստանը պատերազմական գործողությունների դեպքում. Սերգեյ Մելքոնյան (տեսանյութ)

Հայաստանի իշխանությունը հավատացել է Արևմուտքի տված խոստումներին և դրանցով պայմանավորված՝ Ադրբեջանին է հանձնել Արցախը, որպեսզի ստանա խաղաղություն, սակայն հիմա հայտնվել է խաբվածի կարգավիճակում, որովհետև Ադրբեջանին է հանձնել այն, ինչն ուզում էր՝ Արցախը, հայտարարությունների մակարդակով՝ Տավուշի գյուղերը, սակայն այդպես էլ չի ստանում խաղաղություն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը տեսնում է, որ իր պահանջները բավարարվում են՝ առանց որևէ պայմանագրի, առանց զիջումների, հետևապես, ինչո՞ւ պետք է գնա արևմտյան հարթակներում որևէ հարցով բանակցի, կամ որևէ բան ստորագրի։
«Հիմա, եթե վաղն Ադրբեջանը հարձակվի Տավուշի մարզի վրա, որևէ մեկը նրան դրա համար չի քննադատի։ Եթե կարծում ենք, որ կարող է քննադատել, օրինակ, ԱՄՆ-ը, ապա դա ասողները թող հիշեն, որ այդ երկիրն ամենաբարձր մակարդակով հայտարարում էր, թե Արցախի հարցով ուժային լուծումն անընդունելի է, սակայն այդ հայտարարությունից հետո Ալիևը գնաց ուժային լուծման, իսկ այդ նույն ԱՄՆ-ը որևէ բան չարեց։ Նույն տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանը Գրանադայում Ալիևին տվեց իրավական հիմք, որից հետո Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ կարող է ուժ կիրառել Տավուշի գյուղերը վերցնելու համար»,- ասաց Մելքոնյանը։
Հայաստանին սպառնացող պատերազմը, ըստ Մելքոնյանի, չի կարող կանխել որևէ երկիր՝ ընդհուպ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը, որովհետև 2018 թվականից հետո Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով մեր դաշնակիցները դարձել են Ադրբեջանի դանակիցներն Ադրբեջանի արդյունավետ աշխատանքի շնորհիվ, ավելին՝ Հայաստանն անգամ իր բնական դաշնակից Իրանի հետ է հարաբերությունները փչացրել, փոխարենը՝ Իրանի հետ լավ հարաբերությունների է հասել Ադրբեջանը։
«Արևմուտքում մտածում են՝ զրո Իրան, քիչ Ռուսաստան։ Տարածաշրջանում վակուումը կարող է լցնել Թուրքիան՝ Իրանից և Ռուսաստանից հետո»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի իշխանությունը Հայաստանը տանում է հենց այս ուղիով՝ փորձելով գործարկել թուրքական խաչմերուկը, որը կոչում է խաղաղության խաչմերուկ, իսկ այդ հարցում ունի Արևմուտքի աջակցությունը։
«Հայաստանը քննադատում է Ռուսաստանին, կստանա Արևմուտքի աջակցությունը, որից կզրկվի, եթե դադարեցնի քննադատությունը։ Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդների աջակցությանը, ապա էստեղ պետք է հիշեցնեմ ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերի խոսքը՝ ռազմական գործողությունների դեպքում կլքեն ռազմական գործողությունների վայրը, դրանց շարունակվելու դեպքում՝ պետք է լքենք պետությունը»:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan